Հատկապես մենք՝ լրագրողներս պետք է բառերին շատ զգույշ վերաբերենք։ Եվ հատկապես պարտավորություն ունենք մեր մշտական ընթերցողների առջեւ ու հանդեպ։
Թշնամուն երբեք չպետք է հակառակորդ կոչենք, որպեսզի ընթերցողի ենթագիտակցությունում չդաջվի, որ հաշտվել կարելի է։ Որովհետեւ, այո՛, հակառակորդի հետ հաշտվում են, թշնամու հետ՝ երբեք։
Գրողին երբեք չպետք է հանճար կոչենք, ինչ է թե մեկ-երկու ժողովածու ունի եւ հիանալի գրիչ։ Կարող ենք կոչել մեծ, շնորհալի, բայց ոչ՝ հանճար։
Էզոթերիկ չպետք է կոչենք մի մարդու, ինչ է թե ասուլիս է հրավիրում եւ ներկայանում իբրեւ էզոթերիկ։ Հայաստանը փոքրատարածք երկիր է, շատերն են միմյանց ճանաչում, 21-րդ դարի հնարավորություններին էլ լիուլի են, շատ արագ կարող ենք պարզել, որ մարդը ընդամենը երկնքում մի քանի համաստեղություն է գտնում, թեմային առնչվող մի քանի գիրք է կարդացել եւ՝ վերջ։ Բայց, հաստատ, էզոթերիկ չէ։
Հոգեբան չպետք է կոչենք մի մարդու, ում մոտ տանում ես ընկճախտով տառապող բարեկամիդ, բայց ինքդ ես ուզում «հոգեբան» կոչվածին հոգեբանական խորհուրդներ տալ, թեեւ ըստ կրթական փաստաթղթի, ինքն է այդ մասնագիտության տերը։
Ամեն «բիզնեսմենի» չի կարելի գործարար կոչել։ Գործարարը գործ արարողն է։ Մինչդեռ հաճախ շփվել էլ պետք չէ, զուտ նայում ես տվյալ բիզնեսմենի, մեղմ ասած, ոչինչ չասող ուռած դեմքին, հասկանում ես, որ ինքն ընդամենը ճիշտ ժամանակին բավարար նենգություն է ունեցել «քցելու», փողը փողի վրա է դարսել ու դարձել է բիզնեսմեն։
Ամեն պար բռնողի չի կարելի պարող կամ պարուսույց համարել։ Իր իսկ պարի պատմությունն ու ակունքները չգիտի, շարժման անունն ու պատճառը չգիտի։ Ինչն է թե երաժշտությանը համարժեք՝ ձեռքի ու քամակի կապկություններ է անում, պարո՞ղ կոչենք։
Ամեն ազգագրագետի ազգագրագետ կոչել չենք կարող։ Մարդը ազգային տարազը չի տարբերում տարբեր դարերում՝ այս կամ այն ժողովրդից կամ ցեղախմբից, կամ քոչվորից ազդված ժողովրդական հագուստից։ Ի՜նչ իրավունքով նրան ազգագրագետ կոչենք։
Ամեն դասատուի ուսուցիչ կոչելու իրավունքը չունենք։ Օրվա դասը թեկուզ լավ դասավանդողը երեխային երբեւէ չի բացատրել՝ ինչ ասել է հայրենիք, ծնող, ընտանիք, անկախություն, ազգային արժեք, ազգային իրավունք ու պարտականություն։ Նրան ուսուցի՞չ կոչենք։
Շարունակե՞նք։ Անիմաստ է… Հասկանալի է… Պարզապես պետք է նշաձողը բարձր դնենք, ոչ թե բառախաղ տանք, այլ ճիշտ բառընտրություն անենք։ Հանրությանը տանենք մե՛ր հետեւից, ոչ թե տանք այն, ինչ հանրույթն է ուզում։ Հանրույթը պոռնոտեսարան է ուզում, հայհոյանք է ուզում, սկանդալ է ուզում, աղմուկ նաեւ։ Տա՞նք։ Բա մեր գործի առաքելությունը ո՞րն է, տանե՞լը, թե՞ տրվելը։
Տրվելու համար մեր գործը պետք չէ, բառը պետք չէ, խոսքը պետք չէ, պետք է մատ ու կոճակ։
Նշաձողը մեր ձեռքին է, կուզենք՝ վեր կհանենք, կուզենք՝ վար կիջեցնենք։ Կամ՝ ստորագրություն ենք կերտելու, կամ՝ տեսարան ցույց տալու…
Արմենուհի Մելքոնյան (Հայ Արիական Միաբանության մամուլի խոսնակ / www.hayary.org -ի գլխավոր խմբագիր) ֊https://m.facebook.com/100002166810219/
֊ ֊ ֊
Երբ ունեւորին տարբերեն հարուստից` ամեն դարակ իր տեղում կհայտնվի, իր պարունակությամբ…
Օրինակ` ես հարուստ եմ, Գռզոն` ունեւոր…
Ունեւորից` չքավոր մեկ քայլ է ֊ հարստությունն արժեհամակագային է… / ունեւորի արժեքը` միարժեք է` փողն է, ինչը նաեւ իր աստվածն է ֊ հարուստի արժեքը բազմարժեք է` կյանքն է` Մարդկանց֊Ազգի֊Աստվածների֊Արարչի Առանցքով Ընթացող…
Ունեւորը մի կյանք ունի ֊ քանզի Երկնային կյանքում չկա փողը, կաշառքը, խնամի֊քավոր֊սանիկությունը եւ նման բաներ, իսկ Երկրից հեռացող հոգին միայն հոգե֊մտավոր հարստությունն է տանում, նյութականը` Տիեզերքում տեղ չունի… ֊ այն ինչ Տիեզերածին չէ, ասենք` փողը, մնում է ներքեւում, իսկ բութ ու շատակեր ունեւորը վերեւում հայտնվում է տիեզերաբթամիտների աշխարհում (սա ամենեւին կատակ չէ) ռւ անգիտակից հայացքով շրջում է իր նմանների հետ մինչեւ… … …
Հոգեւոր ու Մտավոր հարստությամբ կհայտնվես քո նմանների տիեզերաաշխարհում… եթե Հոգիդ Արդար է ֊ Միտքդ` Տիեզերահաս, գուցե հայտնվես նաեւ Աստվածների Տիեզերաաշխարհում … եւ այնժամ մեկ անգամ եւս կհամոզվես, որ հարստությունը Երկրա֊Երկնային է… / ինչն անհասկանալի ու անհասանելի է ունեւորին, որը նա կհասկանա` երբ շա՜տ ուշ կլինի…
Մեծահարուստ ասվածը` շատ փող ունեցողն է այսօր ֊ սա էլ նույն սխալ տարբերակումն է` նույն ունեւորն է ֊ քիչ, շատ, ավելի շատ, շա՜տ֊շա՜տ … ունեցողը… (որակի ու քանակի պատմության նման է)…
Հարստությունը եռահամակարգ է` նյութական֊մտավոր֊հոգեւոր, որ ընկալելի եւ հավերժ շարունակական է / ունեւորի նյութական ամենա֊ամենա / շատից֊շատ փողամոլությունը, փառամոլությունը, ընչաքաղցությունը նրա անտեսանելի մահախոսականն է` երկրային հաբռգածության եւ երկրային լափամանից հեռանալու֊ավարտից հետո… / սրանց տխմարատգետ կարգախոսն է` “էս կյանքը մի անգամ է տրված ֊ կեր֊խմի֊քեֆ արա, ֊ մարդս որնա, ազգայինս որնա ֊ փող ունես` աստվածը դու ես”… (լսվե՞ց ուղեղի եւ ողնուղեղի փտախտի ձայնը… զգացվե՞ց մահվան վանող հոտը)… իսկ շքեղ գերեզմանոցների վրա հենց իրենք են առաջինը ծիծաղելու` վերեւից նայելով֊ողբալով…
Տիեզերքը բոլորին իրենց տեղում է դնում` իրենց դարակներում եւ չկա՛ փողով ու ծանոթով “լավ տեղ” ընկնելու ոչ մի տարբերակ…
/սա զգացել֊գիտակցել֊հավատացել եմ եւ վաղուց ունեւորի չեմ վերածվել, որ քայլող կենդանի֊դիակ չդառնամ… (իսկ կարող էի, եւ՛ ներսի եւ՛ դրսի ընձեռած հնարավորություններից, դեռ 1990֊ականներից (ավելի քան 2 տասնյակ շարունակ) ֊ շատերը գիտեն այդ մասին…)/
Ինչեւէ…
Զանազանե՛ք հարուստին` ունեւորից, աղքատին` չքավորից … եւ կզատեք նաեւ այսպես շարունակ, ինչպես Արմենուհին է նշել վերեւռւմ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) ֊ https://m.facebook.com/profile.php?id=100029169784366
https://m.facebook.com/profile.php?eav=AfYE82rCmkWLbQPbj_-pT7CJRHrcGHOxs-q3dh50rzR_ XeYCtEekfgqVjXJzVS1uUro&paipv=0&_rdr
* * *
…երբ գիտակցեն, թե ինչ է սպասվում Երկնքում` Երկրային կյանքից հետո… երբ հասկանան, որ Երկրից֊Երկինք փող ու հարստություն֊ունեցվածք հնարավոր չէ տեղափոխել … տխուր է լինելու եւ շա՜տ ուշ..
Հատկապես, որ քավոր֊սանիկ֊բարեկամ֊ծանոթության էլ չկա՛ ու չի՛ եղել երբեք… անգամ Երկրից տեղափոխված “ամենազորները” ֊ “թուրը կտրողները” ո՛չ մի արտոնություն չունեն Երկնքում, որ “ձեռք մեկնեն” … եւ այսպես տխուր֊տրտում շարունակ…
Եվ չի էլ բացառվում, որ իրար “ձեռք բռնող” մարմնի հոգիները տարբեր տիեզերաաշխարհներում հանգրվանեն ու երբեք միմյանց չհանդիպեն` ըստ իրենց գիտակցական` մտավոր եւ հոգեւոր հարստության, քանի որ տիեզերքում չկա նյութական հարստության առավելությունների գնահատման սանդղակ (կամ միլիարդատերերի հարուրյակ)… քանզի ո՛չ բնածին որինչ հնարավոր չէ տեղափոխել տիեզերք, գիտակից տիեզերաաշխարներում հայտնվում են մտքի եւ հոգու ամբարած երկրային պաշարներով…
Իսկ Երկրում` հողին հանձնված անկենդան ֊ անմիտք ու անհոգի մարմինը (որը վերակենդանանալու բնություն չունի եւ ո՛չ մի մարգարեության կամ հրաշքի դեպքում) տարալուծվում է` “հող էիր` հող դարձիր”֊ով կամ արորդիների մոտ` “կրակ էիր` կրակ դարձիր”֊ով` միանալով բնության չորս տարերքներին…
ՄԱ՛ՐԴ ԵՂԵՔ` ԱՐԱՐՉԱԾԻՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱԶԱՐՄ ֊ ԵՌԱՀԱՄԱԿԱՐԳ ՄԱՐԴ` ՄԱՐՄՆԻ֊ՄՏՔԻ֊ՀՈԳՈՒ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԵՒ ԿՀԱՍՆԵ՛Ք ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ … ԳՈՒՑԵ ՆԱԵՒ` ԱՄԵՆԱՅՆ ԱՐԱՐԻՆ` ՏԻԵԶԵՐՔԻ ԱՐԱՐՉԻՆ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
https://m.facebook.com/photo.php/?fbid=323963279962551



