Այս մասին նշել եմ դեռ 44֊օրյա պատերազմից որոշ ժամանակ անց, ապա վերջերս… եւ վերահրապարակում եմ…
…մեր վստահելի տեղեկությունների համաձայն, այսպես կոչված թավշյա հեղափոխության (իրականում` լուրջ կազմակերպված անգլո֊սաքսոնական / թուրք֊իսրայելական հեղաշրջման, ներսից “հայ” կամակատարներով) նախապատրաստումն ու իրականացումը, լոնդոնա֊անկարայա֊թելավիվյան մի վերջին ճիգ էր` Արցախի անկախության ճանաչումը եւ Հայաստանի հզորացումը կանխելու համար, ինչն արդեն հասունացել էր միջազգային հարթակում եւ եվրոպական ու լատինաամերիկյան երկրների, ԱՄՆ֊ի, Կանադայի ու Ավստրալիայի … ինքնավարությամբ օժտված որոշ վարչատարածքների, նաեւ առանձին քաղաքների ղեկավար մարմինների կողմից պարբերաբար ճանաչվելով մոտեցել էր իր հանգուցալուծմանը … ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը … եւ 2018֊ը եկավ կանխելու այդ գործընթացները, որ այլեւս միջազգային օրակարգի հարցեր էին…
Կանխվեցին ներսից` ստորաբար եւ դավադրաբար (վաղուց պատրաստված ազգադավ անհատների ու դրամաշնորհված (իմա` ծախված ֊ “օրինական” դրամաշնորհված կաշառքներով) կազմակերպությունների, լրատվամիջոցների օժանդակությամբ)… ցավոք շատ հեշտությամբ հանձնվեց իշխանությունը Հայաստանում… չնայած կար այն գիտակցությունն ու տեղեկությունները, որ հակահայ քայլեր են սպասվում…
Այդ նույն վստահելի տեղեկությունների համաձայն, 2020֊ի 44֊օրյա պատերազմում չնայած հայերի` իշխանական դավադրությամբ իրականացված պարտությանը, հայտնի եռակողմ հայտարարությամբ հապշտապ ամրագրված (այստեղ անգլո(ամերիկա)֊իսրայելա֊թուրքական հակահայկականությանը հավելվեց ռուս֊ադրբեջանականը), հայկական բանակը չէր պարտվել, իսկապես ՀԱՂԹՈւ՛Մ էր… որոշ դիրքեր զիջել էր, որոշ դիրքերում էլ առաջխաղացում էր գրանցվել (չնայած թուրք֊ադրբեջանական զինուժի եւ թուրքամետ իսլամական ահաբեկիչների համատեղ մասնակցությանը)…
Ըստ մեր վստահելի եւ որոշ օտար աղբյուրների տվյալների, եթե անգամ հայ զինվորականների զոհերի թիվը (+ նաեւ անհայտ կորածները հաշվարկը) զգալիորեն ավելի քիչ էր, քան ադրբեջաբական բանակինը, որ հաշվարկվում է 22֊25 հազար (չհաշված անհայտ կորածներն ու մեծաքանակ վիրավորները)… եթե հավելենք նաեւ թուրք զինվորների ու իսլամական ահաբեկիչների թվաքանակը, ապա հայերիս վիճակը նույնիսկ այդ դավադիր պայմաններում ողբալի չի եղել, ընդհակառակը…
Կարող էր ամեն բան այլ ընթացք ստանալ, եթե մեր “դարավոր դաշնակից” Ռուսաստանը հերթական անգամ չհայտնվեր թուրքական (այս դեպքում` նաեւ ադրբեջանական) ծուղակում, որտեղ մնացել է ցայսօր, նաեւ ռուս֊ուկրաինական պատերազմումպ (մոռանալով ավելի քան 20 ռուս֊թուրքական պատերազմների պատմությունը), դեռ հավատում է, թե Ադրբեջանը կդառնա ռուսամետ (ոչ թուրքաենթակա, գրեթե Թուրքիա…), իսկ Թուրքիան էլ կհեռանա իսրայելա֊անգլո֊ամերիկյան ուղղությունից, լինելով ՆԱՏՕ֊ի համար կարեւոր երկրներից մեկը…
Այդ վստահելի աղբյուրներն ասում են, որ Հայաստանը դեռ կարող է շտկել առկա տխուր իրավիճակը, եթե ազգային իշխանություն ունենա շտապ… միջազգային իրավիճակ է փոխվելու առաջիկայում (թերեւս նոր աշխարհակարգ կհաստատվի) եւ ամենայն հավանականությամբ` հայանպաստ կլինի (Թուրքիան փորձում է հակառակվել աշխարհակարգին եւ տարածաշրջանային գերտերությունից համաշխարհայինի վերածվել)… / մնում է մեր անելիքը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող
https://yerkir.am/hy/article/2022/10/22/1704?fbclid=IwAR3jBPMTRNr0IIefTRj_ WBWpgXCdH4fAQluaHYKkEIBHkCeeRQAfqvolhy4 ֊ …ադրբեջանցի սպանված գնդապետի բացառիկ ձայնագրությունը…



