“Զանգեզուրի միջանցք” ասվածը` Հայաստանի շրջափակման եւ կործանման “ցանկապատ”…

Համոզված եմ`  “Զանգեզուրի միջանցք” ասվածը իրականում ոչ մի առնչություն չունի թուրքական երկրների (Թուրքիայի եւ Ադրբեջանի) միջեւ ուղղակի կապ ստեղծելու խաղի հետ … քանի որ այդ կապն արդեն կա ֊ Թուրքիայից անցնում է Վրաստան (“թուրքական” Աջարիայով ֊ “վրացական” Ջավախքով (որ մցխեթի թուրքերի հարվածի տակ է) ֊ “ադրբեջանական” Մառնեուլի տարածքով)`  անխոչնդոտ եւ ուղիղ Ադրբեջան…
“Զանգեզուրի միջանցք” ասվածը Անկարային պետք է “թուրքական աշխարհ” (մեծթուրանական երազանք) կոչվածի ճանապարհից (Բալկաններից մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք եւ Չինաստանի Ույղուրստան) “անիծյալ սեպ” (թուրքերի ձեւակերպմամբ) ֊ Հայաստանը վերջնականապես (հյուսիսից արդեն նշեցի` Վրաստանով կփակվի, երբ հարավից “կտրեն” Մեղրին… արեւմուտքից ու արեւելքից վաղուց փակ է`  Թուրքիայով ու Ադրբեջանով) շրջափակելու համար… ինչը թույլ կտա կղզիցած Հայաստանի Հանրապետությանը խեղդամահ անել… կամ էլ`  այսօրվա ՀՀ իշխանությամբ թուրքական վիլայեթ դարձնել ֊ ինչն արդեն սկսել են` թուրքամետ քարոզչությամբ եւ ներքին ու արտաքին քաղաքականությամբ (եւ կրթօջախներում թուրքերենի ու ադրբեջաներենի դեռ ոչ պարտադիր ուսուցմամբ)…
Շատ պարզ ու այլեւս սկսված ծրագիր է, որ այսօրվա Երեւանն ընդունել է ի գիտություն` Անկարայի ու Բաքվի պատվերով…
…կհաջողե՞ն, թե՞ կխանգարենք… / պիտի՛ խանգարենք եւ կտրուկ փոխենք այս ընթացքը` հակառակ ուղղությամբ…
Մե՛նք պիտի փոխենք, թե չէ ամերիկյան կամ եվրոպական, ռուսական, թե մեկ այլ “խաղաղության պայմանագիր” ասվածը թուրքի հետ փայ մտնելու ծրագրեր են`  Հայաստանի ու հայի դեմ (Արցախը սեփական խաղի զոհասեղանին դնելով)… / Երբ ազգային իշխանություն ձեւավորենք ու գնա՛նք Ազգային Պետության ճանապարհով … մեր խաղաղության փաստաթուղթը կպարտադրենք…
Ուրիշ տարբերակ չե՛նք կարող թույլ տալ ու կործանման գնալ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.