Օրերս Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ԱՊՀ֊ԵԱՏՄ֊ՀԱՊԿ֊ական շրջապատում մի շարք տխմարություններ հնչեցրեց`
1. Ի ցույց դրեց իր տգիտությունը, հասկացրեց, որ ցայսօր մնացել է սովխոզի նախագահի կարգավիճակում, քանզի այդպես էլ չի հասկացել, որ Հայրենիքը միայն մարդկանցով բնակեցված տարածքները չեն, որ ամեն թիզ հողի վրա հնարավոր չէ որ մարդ բնակվի… Հայրենիքի ամեն մի թիզ հողը, քարն ու ծառը, լեռն ու գետը, լիճն ու կիրճը … կենդանական ու բուսական աշխարհները … սրբազան են ի վերուստ…
Ինչ հասկանա տգետը, հատկապես այն, որ արհեստածին ազգի արհեստակերտ հայրենիքի անարհեստ նախագահն է… ինչպես հասկանա, որ մեզ համար մեր լեռները միայն լեռներ չեն… Արարատը Սրբազան Աստվածային եւ Մարդկության Փրկության Լեռնաշխարհ է, Մեծ ու Փոքր Մասիսները` Տիեզերահաս (Տիեզերական Ազդակների) Ալեհավաք ու Ալեցիր կայաններ են, որ Մասիսը` Հայի Հայր Լեռն է, Արաքսը` Հայի Մայր Գետը… որ եթե Սեւանը մեր լիճն է, Վանը` մեր ծովն է… եւ այսպես շարունակ…
Որ Քարայծը հայերիս համար միայն մեր Լեռնաշխարհի Բնիկը չէ ֊ Բնական Խորհրդանշան է, ինչպես Առյուծն ու Արծիվը իրենց Խորհուրդներով…
Բայց մեր քարայծները Լուկաշենկոյի համար ուղղակի “գոռնի կոզյոլ” են, ու երեւի նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինի համար, ով լռությամբ համաձայնեց այդ ձեւակերպմանը, ինչը ենթադրել է տալիս, որ դա բելառուսական, թե ռուսական “պոլեւոյ բառանների” տեսակետն է…
Կարծում եմ այդ տեսակետը ձեւավորվել է դեռ ԽՍՀՄ տարիներին, երբ մեր որձ քարայծները տժժում էին բելառուս եւ ուղղակի ռուս եւ այլ էգ բառանների (գուցե նաեւ իրենց սեփական) հետ, ինչը ցայսօր վիրավորում է մանկուց չկայացած խսհմածին որձ բառանների արժանապատվությունը (դե դրանք իրար նման են, ոնց ու որին հիշես…)… /
Սրանք այդպես էլ չհասկացան` մուժիկը (թեկուզ լակած) դեռ Տղամարդը չէ…
2. Ի ցույց դրեց նաեւ այն, որ ճշմարիտ են այն զրույցները, թե ինքն ու Մեհրիբանը միասին են… եւ “Ալիեւն էլ մեր մարդն” է ասվածը ուղղակի խոսքեր չեն` երեւի իրենց մարդն է… / Պուտինի լռությունը եւս կասկածելի է “մեր մարդն է” ասվածում, կամ էլ` Լուկաշենկոն իր մասին դուք֊ով է խոսել` “մեր մարդ” տարբերակում…
3. Ի ցույց դրվեց մեկ բան էլ, որ մեր քարայծները միայն Հայոց Լեռներ չպիտի բարձրանան, այլ պիտի սփռվեն սարահարթերում, դաշտերում ու անտառներում, քաղաքներում ու գյուղերում … որ ամեն “պոլեւոյ բառանի” պատասխանը հենց տեղում տան ու մի բան էլ ավել… / որ մեր առյուծներն ու արծիվները պիտի զորակցեն մեր քարայծներին (որոնց փոխարեն տնական հլու֊այծերն են վխտում այսօր) ցածրում ու բարձրում…
…այլապես երբ առյուծներն ու արծիվները լռում են` բորենիներն են վխտում ու կախկանձում ֊ ագռավներն են կռկռում անդադար` սուգ ու տկարություն սփռելով…
Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
Հ.Գ. ֊ Լուկաշապուտինախառնուրդներին եւ սրանց կցված ադրբեջանաղազախաթուրքմենա ուզբեկաղրղզա֊թուրքախառնուրդներին ֊
Հայրենիքը միայն սովխոզի կամ կոլխոզի ոչխար֊բառանների ախոռը չի՛ … մյուսների դեպքում` անախոռ տափաստաններում սփռված ոչխարների տարածքը չի՛, որը շփոթել են մեր ու բնիկ֊այլոց Հայրենիք/ների տարածքների հետ..



