Այլընտրանքը` համաշխարհային 3֊րդ բեւեռի ձեւավորմանը մասնակցելն է…
֊ ֊ ֊
Հասկանեւմ եմ, որ դեռ ՀԱՊԿ անդամ լինելը Հայաստանի համար քիչ, թե շատ, անհրաժեշտություն է, այլընտրանք չկա … ՆԱՏՕ֊ն այսօր չի ընդունի իր կազմում` Թուրքիան թույլ չի տա, եւ այսօր դա կարող է անել…
Չնայած Հունաստանն էլ է ՆԱՏՕ֊ի անդամ, բայց դա չխանգարեց 1975թ.֊ին Թուրքիային, որ զավթի հունաբնակ Կիպրոսի շուրջ 40%֊ը, իսկ Հունաստանին էլ ցայսօր սպառնում է, որ հույները մի օր կարթնանան եւ երկրում թուրքական դրոշներ կտեսնեն կախված…
Գուցե ՆԱՏՕ֊ն դեռ զսպում է, չգիտեմ… այնուամենայնիվ վստահություն չկա, անգամ Հունաստանն է ստիպված զինվում նորից…
Դառնալով ՀԱՊԿ֊ին, ասեմ` այստեղ էլ չկա վստահություն, քանիցս համոզվել ենք, թերեւս միայն Գյումրիի ռուսական ռազմաբազան է որոշակի զսպող հանգամանք (որոշակի նաեւ Հավաքական Արեւմուտքի հակաթուրք հատվածը), որ Թուրքիան այս թուրքա֊ադրբեջանահպատակ իշխանության օրոք Հայաստան չի մտնում…
Ասել եւ ասում ենք` ՀԱՊԿ անդամների կեսը թյուրքական երկրներ են ֊ մյուս կեսն էլ թուրքահաճ (նախկինում գոնե Հայաստանն էր հայամետ)…
Այսպես` Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը համաթուրքական դաշիննի 6 անդամներից (Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան) 3֊ն են եւ իրենց հավատարմությունն են հայտնել թյուրքական աշխարհին (ասում են 1 ազգ են` 6 պետությունում), Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ ժամանակին հայտարարել էր, թե իր երկիրը շատ դաշինքների մեջ է մտել, բայց առաջնայինը` համաթուրքականն է…
Հիմա սրանք ի՞նչ աջակցություն են ցույց տալու Հայաստանին` ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի… ՞՞՞
Ռուսաստանն ու Բելառուսն էլ (Ռուսաստան֊Բելառուս միությամբ եւս) սիրախաղերի մեջ են թուրք֊ադրբեջանական դաշինքի հետ (այստեղ էլ` 1 ազգ են ասում` 2 պետությունում), կարծելով թե սերը փոխադարձ է, բայց… ամեն անգամ մնում են առանց սիրո եւ սեքսի (անհատական առումով` գուցեեւ ստանում են ոմանք… բայց ոչ պետական)…
Հիմա` ո՛չ ՀԱՊԿ֊ն է մի բան, ո՛չ էլ` ՆԱՏՕ֊ն… մեկից դուրս գաս֊մտնես մյուսի մեջ` ստացվելու է նույն ք..ք֊ը` տարբեր գարշոկներում…
Իհարկե լավ կլիներ շարունակել նախկին “եւ֊եւ”֊ի տարբերակը` խուսափելով “կամ֊կամ”֊ից` միաժամանակ աշխատելով համաշխարհսյին 2 բեւեռների հետ… բայց դրա համար ազգային` հայամետ ֊ ոչ թուրքահաճ իշխանություն է պետք, որը կանի դա ու կմասնակցի նաեւ 3֊րդ համաշխարհային բեւեռի ձեւավորմանը` ի դեմս Չինաստանի (իսկ եթե միանան Իրանը, Հնդկաստանը, Բրազիլիան… ՜՜՜)…
Բայց նախ` Հայաստա՛նը պիտի վերստին հայկական լինի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող



