…լավ եւ վատ ոստիկանի` ԵՄ֊ԱՄՆ (Հավաքական Արեւմուտքի) հերթական ցուցադրությու՞նը, թե՞…
…թե՞ եվրոպական առաջատար երկիրը` Ֆրանսիան, վերջապես համարձակվում է ինքնուրույն խաղ սկսել ընդդեմ Մոսկվայի` Լոնդոնի եւ Վաշինգթոնի ցուցումներից անկախ… / միաժամանակ առաջ քաշելով իր հակաթուրքական քաղաքական գիծը, որն առկա է նաեւ Նիդեռլանդներում, Բելգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, անգամ Գերմանիայում եւ այլ եվրոպական երկրներում / իսկ Հայաստանը դրա իրականացման լավագույն, եթե ոչ անփոխարինելի թեկնածուն է (եւ ոչ միայն տարածաշրջանում), որն անգամ Հունաստանն ու Կիպրոսն են ընդունում (թերեւս Սիրիան ու արաբական մի շարք երկրներ եւս)` գտնվելով թուրքական յաթաղանի սպասվելիք նոր հարվածների տակ…
Մի՞թե ազգայնացող Իտալիան (որ միանգամից դեմ արտահայտվեց եվրոանբարո արժեքներին) եւ մշտապես ազգայնական հայացքները կիսաթաքցրած Ֆրանսիան ու Գերմանիան կկազմեն ա՛յն իրական եվրաեռյակը (առանց եվրոպական “ամերիկյան լրտես” Անգլիայի), որն իզորու է ընդդինանալ ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգթոնին … եւ հակառակը` համագործակցել թե՛ մեկի, թե՛ մյուսի (անգամ Պեկինի) հետ…
https://news.am/arm/news/730394.html?fbclid=IwAR2JccVGRMd8_kzmlVKZPSNhvxPcrEyb9xBltoSt7df5b53M- BrZC3mWnZI ֊ Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ եւ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։
Բանաձեւի օգտին քվեարկել են 296 օրենսդիրներ, դեմ՝ 1-ը։
Բանաձեւը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջեւ շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։
Բանաձեւը ներկայացրել են սենատորներ Բռունո Ռետայոն, Քրիսթիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Քաները, Էրվե Մարսելն ու Ժիլբեր-Լյուկ Դեւինազը։
Այդ առնչությամբ «Ազատություն»-ը գրել է, որ Ֆրանսիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չի առարկել բանաձեւի ընդունմանը, սակայն նաեւ չի հսատակեցրել՝ արդյո՞ք Կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով. «Աշխարհում որեւէ երկիր ավելին չի անում Հայաստանի աջակցելու համար»։
Պատգամավոր Պատրիկ Կանեն իր ելույթում նշել է. «Հայ ժողովուրդը, որ այդքան տառապանքներ է կրել, պետք է տեսնի, որ բոլոր գերիները վերադառնում են, դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Ադրբեջանը պետք է նաեւ առանց նախապայմանների դուրս գա Հայաստանի տարածքից ու հարգի այդ երկրի ինքնիշխանությունը»:
Պիեր Ուզուլիասն էլ ասել է, թե Ադրբեջանը Հայաստանում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում՝ ընդգծելով. «Բացի այդ, Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմանները առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի եւ գազի դիմաց»:
«Այս առաջարկի նպատակը Հայաստանին իր դժբախտության հետ չթողնելն է։ Ինչպես է պատահում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի ինքնիշխանությունը, եւ դատապարտվում է, ենթարկվում է պատժամիջոցների, այնինչ Ադրբեջանի դեպքում՝ ոչինչ, Թուրքիայի դեպքում՝ ոչինչ։ Ամոթ է, ինչ է սա նշանակում, Ուկրաինայի ինքնիշխանությունն ավելի՞ն արժե, քան Հայաստանինը։ Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում նույնկերպ պատերազմական հանցագործություններ են կատարվել Հայաստանում, բայց դրանց ոչինչ չի հետեւել», – ասել է մեկ այլ պատգամավոր Բրյունո Ռետայոն:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում նշել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ֆրանսիայի սենատը.
«-Պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;
– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք;
– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում;
– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;
– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։



