…անթասիբների եւ չկայացած տղամարդկանց (այս դեպքում` նաեւ կանանց) հավաքականությունը վերածվում է օտարահպատակ ու վրեժխնդիր տականքի` ամբոխի, որ պատրաստ է իր ստոր ու ողորմելի վիճակը ամեն գնով մոռացնել տալ` վրեժ լուծելով կայացած մարդկանցից` ամեն ինչում իրենց ապաշնորհությսն համար մեղադրելով նրանց, այս դեպքում` ազգային ու կարգին մարդկանց…
…այս հավաքական հասարակ֊ության (պարզունակների) եւ սրանց փողով առած օտարների “ախպերությունը” հանգեցնում է ժեխապետության, որտեղ այս չկայացած էգ ու որձերը, սրանց հետ նաեւ (լգբտ֊ական) որձեւէգերը ստանում են ամեն բան, ինչից զրկված են եղել (բայց լափում են, կրում են ու չեն կշտանում, քանզի ընչաքաղց են էն գլխից…), կյանքով ու մարդկայինից զուրկ լինելով չեն կարողացել հասնել … եւ պատրաստ են ազգահայրենադավությամբ անգամ դրան հասնել` թքելով բոլոր մարդկային, ազգային ու աստվածային սրբությունների վրա… ֊ https://m.facebook.com/story.php?story_fbid=467212247594431&id=100029169784366&eav=AfZLkvwai1gfu-iSDTgHGOdrKbO-3bBE8AHkxZFKT8ra2GeGt5s8KbgC6eDJOWQ7khc&paipv=0
Օրերս Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեի…
Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ. ֊ տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձեւը.
— Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
— Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների եւ օկուպացիայի շարունակման պարագայում;
— Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);
— Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
— Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձեւը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող եւս մեկ բանաձեւ։
Բանաձեւը ներկայացրել Էին սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը ւ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։



