…կրկին համաարիականության / արիադավանության մասին…

…ամեն նոր բան` հնի կրկնությունն է (լավ կամ վատ “պատճենահանմամբ”)…
…մի քիչ այլ համապատկերում, հատկապես որոշ եվրոպական երկրների առանձնացման, ինչպեսեւ համասլավոնական դաշինքի պարագայում, որ կարող է այժմ գործել ռուս֊բելառուս֊սերբական հիմքով, այս գաղափարը կարող է դեռ աշխատել հօգուտ մեր նպատակների…
Համաարիական շարժումը երկար տարիներ Հայաստանից էր ընթանում, երբ Հայ Արիական Միաբանությունը շարունակականորեն աշխատում էր իրանական (+ տաջիկական), ռուսական (+ սլավոնական), հնդկական (տիբեթյան), հունական եւ այլ արիական կառույցների հետ… / անգամ փորձեր արվեցին Հայաստանում/Երեւանում Հայ֊Արիական Մայր Տաճար կառուցելու եւ Արիադավանությունը (Հեթանոսությունը) որպես Ազգային Հավատ գրանցելու համար, ինչպես շատ երկրներում են զուգահեռ գործում ազգային հավատներն ու միջազգային կրոնները… 

Հայոց Ազգային Հավատը կարող է դառնալ միջանկյալ չեզոք օղակ` քրիստոնեություն֊մահմեդականություն (եւ այլ կրոնների` բուդդայական, հուդայական եւ …) շղթայի պարագայում, ինչպես Հայարիականությունը (Հայկականությունը, Հայոց Քաղաքակրթությունը)` հնագույն եւ հին քաղաքակրթություններն արարած երկրների հետ համագործակցության ընթացքում, ինչպես Իրանի, Հունաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, (եգիպտականը դեռ առկախ է, արաբականը բոլորովին այլ բան է), Իտալիայի (հռոմեական) սկանդինավյան (վիկինգների), սլավոնական եւ այլ երկրների, այդ թվում որոշակի եվրոպական ու ասիական … անգամ Իսրայելի հետ հարաբերություններում…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.