Իմ չնույնականացման բացատրական բառարանը…
* Մի՛ նույնականացրեք`
֊ ամբոխը` հասարակության,
֊ հասարակությունը` հանրության,
֊ հանրությունը` ժողովրդի,
֊ ժողովուրդը` ԱԶԳ֊ի հետ։
* Մի՛ նույնականացրեք`
֊ ժողովուրդը (ԱԶԳ֊ն առավել եւս)` իշխանության,
֊ իշխանությունը` Պետության
֊ Պետությունը` ՀԱՅՐԵՆԻՔ֊ի (առավել եւս` ԲՆՕՐՐԱՆ֊ի) հետ։
֊ ֊ ֊
* ԱԶԳ ֊ Եռահամակարգ (Մարմին֊Միտք֊Հոգի Արարչադիր Համադրությամբ Առաջնորդվող) Բնածին Մարդկանց Համախումբ Տիեզերատեսակ։
* ժողովուրդ ֊ Բնակարգից շեղված` Ազգային Ինքնությունը չկարեւորող եռահամակարգ (մարմին֊միտք֊հոգի) մարդկանց համախումբ, բայց բացառապես երկրատեսակ` զուրկ Վերին Գիտակցումից։
* հանրություն ֊ անբնական երկհամակարգ (մարմին֊միտք) մարդկանց համախումբ` զուրկ Ազգային եւ Հոգեւոր Պատկանելիության զգացումից ու պարտականություններից (համաշխարհային հանրային երեւույթների կցորդ)։
* հասարակություն ֊ հասարակ֊պարզունակ միահամակարգ (մարմին) մարդկանց համախումբ` այլասիրական եւ ազգամերժ պատկերացումներին տրված, անգիտակից, բացառապես կեցությամբ ուղղորդվող։
* ամբոխ ֊ անհամակարգ (անմարմին֊անմիտք֊անհոգի / անողնաշար֊մսխող֊լպրծուն խառնատարր)` հակամարդկային, ապազգային եւ աստվածամերժ միտումներով գոյատեւող, այլ կերպ` անբարո եւ բոլորահպատակ ազգի տականք, ներքին թշնամի (նաեւ ներքին թուրք) ձեւակերպումներով հայտնի։
֊ ֊ ֊
ԵՌԱՀԱՄԱԿԱՐԳ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ ֊ում`
ԱԶԳ֊ը` ՀՈԳԻ֊ն է, ՀԱՅՐԵՆԻՔ֊ը (որ նաեւ ԲՆՕՐՐԱՆ֊ն է)` ՄԱՐՄԻՆ֊ը, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ֊ն էլ ՄԻՏՔ֊ը` ԱԶԳ֊ի զարգացումն ու ՀԱՅՐԵՆԻՔ֊ի զորացումը ապահովելու֊հավերժացնելու համար։
֊ ֊ ֊
֊ժողովրդավարությունը ժողովրդաիշխանությունը չէ` ամբոխվարությունն է ըստ էության, որ հանգեցնում է բռնավարության ֊ բռնապետության։
֊ Ժողովրդաիշխանությունը Ազգիշխանությունը չէ` ազգավարությունն է (հետզհետե ազատությունը սանձարձակության հետ նույնականացնող), որ հանգեցնում է ժողովրդավարության֊ամբոխավարության։
֊ հանրային պետությունը (հանրապետություն) Ազգային Պետությունը չէ (Ազգապետություն) ֊ համաշխարհայնացման֊համահարթեցման տանող (մեկ ազգ ֊ մեկ պետություն) օտարահպատակ ավերիչ գործիք է։
֊ ֊ ֊
Այսօր հայը դեռ Հայ չէ… / 40% ժողովուրդ, 40% ամբոխ, 10% ազգի տականք անհամախումբ զանգված է եւ միայն 10%֊ն է մնացել ԱԶԳ֊ի Ակունք֊Արմատին կառչած…
Բայց սա էլ բավարար է 10% ազգի տականքին (որ այսօր ներքին թուրք է դարձել առավելապես) չեզոքացնելու եւ ժողովուրդ֊ամբոխ 80%֊ին վերադաստիարակելու (գոնե սրանց մի մասին ու սերունդներին)` ազգայնացնելու համար, բայց (չնայած Հայը Անհատների ԱԶԳ է) Ազգային Համախմբում է պետք (մեկ կամ մի քանի Անհատականություների շուրջ) … եւ ԱԶԳ֊ը որպես վերոշեշտյալ ամեն բանի ՄԻՋՈՒԿ` Միջուկային Պայթյունով կկատարի իր ԱՐԱՐԻՉ֊ԱՎԵՐԻՉ Արարչատուր Գործառույթը` սնվելով նաեւ հետզհետե ծավալվող Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարնան Երկիր հասնող Ազդակներից…
… եւ հայը կդառնա Հայ, ապա` ՀԱՅ (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ)
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



