Ազգը (վաղուց եւ ստիպված զատելով ընդգծում ենք` Հայության Ազգային Հատվածը) մի՛շտ է պատրաստ վերատիրելու ֊ վերստին դառնալու իր Ամբողջական Միացյալ Հայրենիքի Տե՛րը… / Եվ դրանից են ցայսօր սարսափում մեր թշնամիները, թուրք, թե թուրքամետ֊հակահայ, արտաքին, թե ներքին֊ապազգային, որ ամեն գնով, ազգային ու միջազգային իրավախախտումները “ժողովրդավարաբար” եւ “մարդու իրավունքներին հավատարիմ” անտեսելով փորձում են օրվա ազգահայրենադավ ֊ այլեւս բացահայտ թուրքա”հայ” իշխանություններին պահելով` կասեցնել Հայրենակերտ֊Հայաշունչ֊Հայահոգի հայերի իշխանության գալը, որ կհնչեցնի իրենց մահվան գուժը…
Ու դեռ կհնչեցնի՛, հաստատ, ու այդ թուրքամահաբեր բոթը ճանապարհին է… / Հայաստան֊Արցախում ամենաթեթեւ շարժն անգամ կկարճի այդ ճանապարհը…
֊ ֊ ֊
…իսկ դո՛ւք, որ արնաքամ Արցախում եւ հյուծված Հայաստանում դեռ վերեւում եք (իրականում ամենաներքեւում` մեր թշնամիների տակ…)` պատվիրված աթոռներին պատվերով կառչած ու եսակենտրոն ազգադավությամբ դեռ մսխում եք Հայոց Մարմինը, Միտքն ու Հոգին…
Եթե հրաժարվել եք Արցախից, ինչու՞, ի՞նչ իրավունքով եք մնացել բանակցող կողմ, ո՞վ եք դուք այլեւս արցախահայերի համար (որ ԼՂ ժողովուրդ եք կոչել), որ խորհուրդներ եք տալիս ցուցադրաբար… / հստակ է` Արցախը վերջնականապես կործանման տանող ծրագրի վերջնամասն եք հրահանգված փորձում ավարտին հասցնել…
…եւ հստակ է նաեւ, որ սրանք անթաքույց են այլեւս սպասարկում թուրքական, իսրայելական ու անգլո֊սաքսոնական շահերը մեր երկրում, շարունակում են “երկիր կառուցել” եւ “խաղաղության դարաշրջան” բացել բամբասող որձեւէգի (ամեն ինչից բամբասող եւ իր մեղքերն ուրիշների վրա բարդող տեսակ է) սեռաբարոյահոգեբանությամբ…
…Բերձորի միջանցքը փակել են ադրբեջանցի լամուկները (վստահաբար “հայ” թուրքերի համաձայնությամբ), մեղավոր են ռուսական խաղաղապահները…
…Արցախի մի կտոր տարածքում պահպանված միակ հանքարդյունաբերության օջախ Դրմբոնը եւս պիտի հանձնել ամենաթուրքապաշտ ու հակահայ ոչ թուրքական երկրին` Անգլիային, բայց խանգարող հանգամանք կա ֊ եւ այդ հանգամանքը` չգաղթող արցախահայերն են (որ սրանց համար Ադրբեջանի քաղաքացիներ են, չնայած ՀՀ քաղաքացու անձնագրի առկայությանը)…
…ադրբեջանական ԶՈւ֊ն այսօր էլ առանց լուրջ դիմադրության զավթում է ԱՀ եւ ՀՀ տարածքները եւ անպատասխան ռմբահարում հայկական դիրքերը` մեղավոր են մի խուրց երկրներ` նախեւառաջ Ռուսաստանը, հետո էլ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու ԵՄ այլ երկրներ … մի քիչ էլ Չինաստանը, Իրանն ու Հնդկաստանը, բայց ո՛չ Ադրբեջանն ու Թուրքիան … եւ ո՛չ հայկական զինուժի զենքերը լա՜վ թաքցրած ՀՀ “վերնախավը” ֊ զավթիչներին մեր զավթված տարածքներում հացուջուր հասցնող ՀՀ թավշյա գունախեղված “իշխանությունները”…
…առհասարակ մեղավոր են ՄԱԿ֊ը եւ այս ու այլ միջազգային կառույցներին անդամակցող երկրները, որ չեն մեղադրում ու պատժում Ադրբեջանին եւ երկուստեք ու երկակի կոչեր են անում կամ լռում են բոլորովին, ասենք` Պապուա Նոր֊Գվինեան` Օկեանիայում, Կաբո Վերդեն` Աֆրիկայում, Տրինիդադ եւ Տոբագոն` Կենտրոնական Ամերիկայում, Շրի Լանկան` Ասիայում եւ ամենակարեւորը` Մոնակոն` Եվրոպայում… / մեղավոր են բոլորը, սակայն ո՛չ երբեք թշնամու նկատմամբ անատամ, բայց հավերժ ընչաքաղց ու վաղուց ներքին թուրքի վերածված ՀՀ բարձրագույն ժեխերը…
…”բարեկամ” ու հարեւան Վրաստանը, որ դարերով պատսպարվել է Հայաստանի թիկունքում եւ հաճախ էլ հարվածել մեզ թիկունքից` այսօր էլ շարունայում է դա եւ հանդիպում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈւ֊երի հետ` երազելով Ջավախքն իսպառ դատարկել հայերից (ինչպես Նախիջեւանում եղավ), Լոռին էլ կցել Վրաստանին (ինչպես Արցախն են ուզում վերստին կցել Ադրբեջանին)… եւ մեղավոր ենք մենք` ազգային հայերս ՀՀ֊ում, Արցախում եւ Ջավախքում, դե Սփյուռքում էլ, որոնց ջլատումը եւս “հայ”֊թուրքադրբեջանական օրակարգում է… / մի խոսքով մեղավոր են բոլոր հայ մնացած հայերը, որ դիմադրում են ժեխախաղաղասիրական “ազգային” ու միջազգային առւծախին` հենվելով ներսից շարունակվող (դրսից թելադրվող) հայակործան ազգահայրենադավությանը…
Եվ այսպես շարունակ… … …
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)



