Հայոց Պատմության վերավերընթերցումը` Հայի ու Հայաստանի Առաքելության Ուղեցույց…

Հայաստանի նոր իշխանությունների առաջին կարեւոր գործը`  Հայոց Բանակի եւ Անվտանգության Համակարգի վերակազմավորմանը զուգընթաց պիտի լինի Հայոց Պատմության վերընթերցումը…
Դա պիտի իրականացվի Համահայկական Մասնագիտական Հանձնաժողովի կողմից` Տիեզերածնությունից ցայսօր ներառմամբ…

Միայն դրանից հետո է հնարավոր ամբողջական֊անքակտելի Պատմության բազմահատոր հրատարակումը`  Արարչակարգից, Հայ Աստվածներից ու Տիեզերաաշխարհներից սկսվող ֊ Հայ Տեսակի Երկնային ու Երկրային Ծագումից շարունակվող, Արարատյան Աշխարհ ֊ Հայկական Լեռնաշխարհի եւ Հայ Աստվածամարդկանց ձեւավորմամբ… … … Հայի նախահեթանոսական / նախաքրիստոնեական / հետքրիստոնեական ֊ նոր եւ նորագույն պատմությունների “մաքրագործված” ներգրավմամբ…

Այդուհետ առավել ամբողջական կդառնան Հայոց Ազգային Գաղափարախոսությունն ու Հայոց Տիեզերահավատը, կձեւավորվի նաեւ Հայապահպան Կեցակարգը` Ազգային Գերագույն Օրենսգրքի (Սահմանադրության) համապատկերում…
Այո՛, ինչպես երկու բեւեռ` համադրվում են նաեւ “կեցությունն է որոշում գիտակցությունը” եւ “գիտակցությունն է որոշում կեցությունը” Երկրա֊երկնային արհեստականորեն իրողությունները…
Եվ Հայաստանի Ազգային Պետությունը եւ Բնիկ Հայը կնթանան ի վերուստ տրված Առաքելության Արահետով`  Արարչի Հետքով…
Փա՛ռք Հային ու Հայքին / Հայոց Հաղթարշավին…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)
http://www.hayary.org/wph/ 

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.