Արդեն ՀՀ վերեւներից բացահայտ հրահանգում են` ոչ ոք ու ոչ մի ձեւով հանդես չգա՛ “խաղաղության դարաշրջանի բացման” դեմ… եւ ասում էլ են` չնայած Արցախը վիրավոր ու շրջափակված է` սովի մատնված, ադրբեջանցին ՀՀ տարածքում է, թուրքերն էլ հայերի նոր ու վերջնական ցեղասպանություն են նախապատրաստում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնայանների Համախմբման համակարգող) ֊ ֊ ֊ Թուրքիան եւ Ադրբեջանը (Վրաստանն էլ ամեն հարցում ու միշտ կցվում է այս երկուսին) պահանջում են, որ հայ֊թուրքական եւ հայ֊ադրբեջանական հարեւանա֊բարեկամական հարաբերությունների (դե ինքնստինքյան հայ֊վրացականն էլ հետը) հաստատման եւ տարածաշրջանում “հայկական խաղաղության դարաշրջանի” “աննախադեպ հայտարարման” համար անհրաժեշտ են` 1. ՀՀ ֊ում պետք է դադարեցվի բանակի վերակազմավորումը, արդիական սպառազինումը եւ զինվորական վերապատրաստման ցանկացած գործողություն, ՀՀ֊ԼՂՀ / ՀԱՊԿ եւ այլ զորավարժություն… ՀՀ ԶՈւ֊ն պետք է հետզհետե ներքին զորքերի վերածվի… Իսկ ԼՂՀ ՊԲ գործունեությունը պետք է դադարեցվի եւ արցախահայերը պետք է ծառայեն Ադրբեջանի բանակում, անհրաժեշտության դեպքում` ընդդեմ ՀՀ ԶՈւ֊ի` հանուն “խաղաղության դարաշրջանի”… 2. ՀՀ ուսումնական հաստատություններից պետք է հանվի ռազմագիտություն առարկան, հերոսական էջերի եւ հայ հերոսների ցուցադրական պաստառներն ու անկյունները։ 3. ՀՀ պատմությունից պետք է հանվեն Հայոց Հաղթական էջերը, իսկ պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից հայկական բոլոր անվանումները… 4. Հայրենասիրության բոլոր դասաժամերը եւ միջոցառումները պետք է չեղարկվեն… 5. Հայապահպանությունը պետք է դիտարկվի Հայաստանի (ոչ թե իշխանության) դեմ քայլ, քանի որ այն հակախաղաղասիրական է… 6. Հայոց լեզուն չպետք է դիտարկվի որպես մայրենի լեզու եւ պետական լեզու… բազմալեզվությունը պետք է համարվի խաղաղասիրության հասնելու գործոն… 7. Թուրքիան եւ Ադրբեջանը (դե Վրաստանն էլ հետը) պետք է համարվեն եղբայր պետություններ ռւ պետք է աջակցել միասնական պետության ձեւավորմանը, ճիշտ կլինի մեկ անվամբ` “անենամեծ եղբոր” անունով` Թուրան… Ահա խաղաղության երաշխիքը տարածաշրջանում` ըստ թուրքա֊ադրբեջանա֊”վրաց”մեցխեթա֊”հայ”ներքինթուրքա “մեկ ազգ ֊ մեկ հայրենիք” խաղաղասիրական հայեցակարգի, որին աջակցում են անգլոսաքսա֊իսրայելա֊ամերիկա֊ռուսա… ծպտյալ համերաշխությամբ…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.