Հայ Դատի առաջնային նպատակներն ու խնդիրները ֊ պահանջները…

…կիսատ գործը բումերանգի քաղաքականության նման է…
Հայ Դատի հետապնդումը պետք է լինի հետեւողական ու շարունակական`
1. Արցախի եւ ազատագրված տարածքների (Արցախի Հանրապետության) վերատիրումը այլընտրանք չունի, վերաազատագրումը պիտի դառնա Միացյալ Հայաստանի Հիմնաքարը, որպիսին եղել է մինչ 2020թ.` Հայրենական պատերազմը։
Հայ Դատի փուլային պահանջ է այլեւս` վերատիրումից հետո ՀՀ եւ ԱՀ վերամիավորման պատմա֊իրավա֊քաղաքական հայտարարություն անելը։ 

2. Հայ Դատի հետեւողական պայքարում անհրաժեշտ է նպատակամղված արծարծել Նախիջեւանի ու նախիջեւանահայոց հիմնախնդիրները` համատեղելով Արցախի ազատագրման եւ Հայաստանին վերամիավորվելու քայլերի հետ։ Մոսկվայի հետ պետք է քննարկվեն ռուս֊թուրքական պայմանագրերը (հատկապես 1921թ. մարտի 16֊ի հակահայ պայմանագիրը) եւ բազմաշերտ հարաբերությունները։

Պետք է միջազգայնացվեն ԽՍՀՄ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5֊ի` Արցախը Ադրբեջանին բռնակցելու կուսակցական որոշման, ինչպեսեւ` 1924թ. փետրվարի 9֊ին Նախիջեւանը Ադրբեջանի մաս հայտարարելու Ադրբեջանի կենտգործկոմի կուսակցական որոշման անօրինական եւ կամայական լինելու փաստերը։
3. Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրները եւս պիտի մնան Հայ Դատի օրակարգում, որպեսզի հայությունը խուսափի Ջավախքի նախիջեւանացումից` հայաթափումից…
Դա այսօր սպառնում է նաեւ Արցախին։
4. Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման հիմնախնդիրը Հայ Դատի առաջնային հարցերից է եւ պետք է շարունակվի անդադար, ինչպես Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ Արեւելյան Հայաստանի ուղղություններով։
Հայոց Պահանջատիրությունը նախեւառաջ տարածքային բնույթ ունի (հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում եւ դրա հետեւանքով կորցրել են այն, ի տարբերություն հրեաների, որ ցեղասպանվել են այլ երկրներում եւ … դրա պատճառով հայրենիք են ստացել 1948թ.), բայց ունի նաեւ ազգային, մարդկային, պատմա֊մշակութային, բնական֊բնապահպանական, ֆինանսա֊տնտեսական եւ այլ բնույթներ…
Հայոց Մեծ Եղեռն (1893֊1923թթ.), այսպես պիտի լինի ձեւակերպումը 30֊ամյա հայասպանդի…
5. Հայ Դատը պետք է ավարտված համարվի, երբ կավարտվի Հայոց ամբողջական Հողահավաքն ու Ազգի Հայահավաքը… / Հայոց թշնամիների նկատմամբ վրեժն ու պատիժները…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.