…այն, ինչ Երկնքում է, նույնն է Երկրում…

Մի՜՜՜ քիչ լիցքաթափում երկրային լուսանցքից դուրս ֊ մեկ այլ լուսանցքից ներս…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
…նախաքրիստոնեական ժամանակները հիմնականում գաղտնազերծված են եւ դեռ ընթանում են…
…բայց ինչպիսին են եղել նախահեթանոսական, ավելին` նախահամաարիական ֊ հետարարչական ժամանակաշրջանների հայերը, երբ երկրագնդում դեռ ապրում էին բացառապես ԱրԱրչածին֊ԱրԱրչակնիք 7 Ազգեր` իրենց Աստվածների հովանավորությամբ եւ ի վերուստ իրենց տրված Բնօրրան֊Հայրենիքներում… դեռ գաղտնագրված է… դեռ պետք է գաղտնազերծել… 

…ոչ մի գրավոր փաստաթուղթ չկա եւ չէր էլ կարող լինել, երբ ՄԱՐԴԸ ապրում էր ԱրԷգԱկ֊ի` Արական եւ Է(Ի)գական Ակունքից Սնվելով, ապրում էր համահունչ` Տարածության ու Ժամանակի մեջ… եւ պեղումներով կարիք չկա փնտրել … լվացքի մեքենա, ինքնաթիռ կամ մեկ այլ “նորագույն տեխնիկա”… անգամ չեք գտնի, թե ովքեր եւ ինչպես են կառուցել եգիպտական եւ այլ բուրգերը` առանց “չհայտնաբերված զորավոր տեխնիկական միջոցների” … նախահեթանոսական եւ ավելի վաղ ժամանակների հայտնաբերումբերի պեղումները պարզապես հողի մեջ քուջուջ անել կդառնան… այն արդեն այսօր էլ հաճախ քուջուջ անելու է նման, քանի որ հոգին մերժող եւ “ապրանք” փնտրող մասնագետները զուրկ են հոգու֊ոգեղեն հզորությունը (Երկնային ու Երկրային Զորությունների համադրումը) հասկանալուց, անգամ` պատմական տրամաբանությունից, հանկարծ գտնում են մի աստղադիտարան եւ հայտարարում, թե 4֊5 կամ 7֊8 հազար տարվա է… բայց պատմական տրամաբանությունը ֊ բնական զարգացումը մի կողմ թողնելով “չեն հասկսնում”, որ այդ աստղադիտարանը կառուցելու, դա կառուցած պետության հզորությունն ապահովելու, դա պաշտպանելու համար հզոր բանականություն ու բանակ ունենալու եւ … եւ… շատ բաների համար պետք է հստակ կամ մոտավոր ժամանակահատվսծ հաշվել… ոչ թե հաստոցներ ու գծագրեր փնտրել… եւ … եւ էլի շատ բաներ…

…բայց կա մի ԲԱՆ, որ առանց թղթաբանության իր մեջ կրում է Տիեզերքի Հիշողությունը… / եւ այն սկսում է, որ
ԱրԱրչի ԱրԱրչական ԱրԱրումն է լոկ Սկիզբը Միակ եւ այն էլ Անսկիզբ ու նաեւ Անվերջ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ մեջ… / եւ այդ Հավերժությունը քայլում է մեր կողքով ֊ հուշում ու հիշեցնում է մեզ… Զգալ, Գիտակցել, Լսել, Տեսնել, Շոշափել եւ Օգտվել է պետք…
… … … … … … … … …
…առաջնորդվելով Տիեզերական Օրինաչափություններով եւ Բնությանը համահունչ Հայարիական օրենքներով` մեր նախնիները ստեղծել են ցանկացած միջավայրում եւ հարաբերություններում ներդաշնակ գործող Բնակարգ, որ Տիեզերակարգի երկրային “արձագանքն” էր… այն ձեւավորվել է Սիրո, Հավատի, Ուժի եւ Արդարության վրա հիմնված Կեցակարգին համահունչ, որ Արդար Ուժը Բիրտ Ուժի չվերածվի…
Բնակարգ֊Տիեզերակարգը ներառել է Ազգի եւ Անհատի կյանքի ու գործունեության, ներազգային ու արտազգային հարաբերությունների բոլոր ասպարեզները…
Երկնային Սրբազան Իշխանությունն է Համակարգվում Երկրում… / եւ այսօր էլ ասվում է` այն, ինչ Երկնքում է, նունն է Երկրում…
(գուցեեւ շարունակելի)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.