Յոգա֊Յոգի֊Հոգի / Մարմնա֊Կրթական եւ Հոգե֊Ոգեղենության Գիտակցման Արվեստ…

…եւս մեկ անգամ պիտի ասեմ, պատասխանելով֊անդրադառնամ յոգային… որ Մարմին֊Միտք֊Հոգին մարդուն Ի Վերուստ տվել է ԱրԱրիչը` Եռահամակարգ Մարդ ԱրԱրելով (եւ այդպես է բոլոր ԱրԱրումներում)…
Եվ որպես նախաբան ասեմ, որ ամենատարբերակիչն այն է, որ յոգան եւ հայը տարբեր երեւույթներ են, առաջինը զգայարանների եռահամակարգ վարժանքային երեւույթ է, իսկ երկրորդը` Տիեզերատեսակ ֊ Աստվածներ֊Ազգ/Մարդիկ, որ ունեն Հոգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհներ… 

Հիմա այն մասին, որ Յոգա֊Յոգի֊Հոգի / նույնն են` նույնիմաստ, եւ եթե ուսումնասիրենք հնդ֊արիական եւ հայ֊արիական (թերեւս նաեւ հնդ֊իրանական) բառաշտեմարանը, կնկատենք դրանց նմանությունը եւ հայկական յ/հ֊ի (յարատեւ֊հարատեւ…) նույնիմաստ կիրառումը հին եւ նոր հայերենում…

Յոգա֊ն մարզա֊առողջարարական եւ կրթա֊մշակութային արվեստ֊միջոց է Յոգիի֊Հոգու հետ հարաբերվելու եւ Մարմին֊Միտք֊Հոգին համադրելուն ուղղված…

Մարդը կարող է մարմին եւ միտք ստեղծել (ոչ արարել)` մարդանման ռոբոտի տեսքով (մարդկային կլոնները շատ անտեսանելի թերություններ ունեն, քանզի միեւնույնն է`  արհեստածին են), բայց երբեք չի՛ կարող հոգի ստեղծել, ուր մնաց` արարել, նման բան չի՛ կարող անել նաեւ յոգան, որի նշանակության մասին արդեն նշեցի…
Հոգին Բացառապես Տիեզերածին է, ո՛չ մարդաստեղծ… / եւ մարդու մարմնական մահից հետո վերադառնում է իր Ակունք`  Տիեզերք֊ Տիեզերաաշխարհներ…
Մի հարցի առումով էլ ասեմ` այո՛, Բնածին Հայը Գենա֊Ծինաբանորեն Յոգ է ֊ Հոգու մարդ է`  օժտված ոչ միայն Բնության 4 Տարերքների ուժով` Հող, Ջուր, Հուր եւ Օդ, այլ նաեւ Եթեր֊ի ուժով, քանզի Տիեզերածին Էակ է եւ ԱրԱրվել է Երկինք֊Երկիր փոխգործակցությամբ ու համադրությամբ ապրելու համար… ինչը, ցավոք, չի՛ պահպանվել, ՀԱՅ (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ)֊ից քիչ բան է մնացել (մասնակի բացառություններով), անգամ`  Հայը (էլի մասնակի բացառություններով) չի մնացել… այսօր գերիշխում են փոքրատառով հայ֊ը եւ որ ավելի վատ է`  չհայը (թշնամուց ավելի թշնամին)…
Բայց Տիեզերական Գարնան Ազդակները (թերեւս 2012֊ից) արդեն Երկրում են եւ բազմաթիվ Գենետիկ Զարթոնքներ են լինելու… եւ պատիժներ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.