Ո՞րն է խնդիրը…

Ընկերներս հարցնում են, թե ինչու չեմ գրում քաղաքական խորքային վերլուծություններ`  ծավալումների հեռանկարներով ու առաջարկներով (չեմ երեւում հրապարակավ), չէ՞ որ տարիներ շարունակ գրել եմ, անգամ փորձել ենք Հայ Արիական Միաբանությամբ եւ համակիր շրջանակներով (նաեւ պետական) դա իրականացնել, համագործակցելով նաեւ այլ երկրների մեր նպատակները կիսող ուժերի հետ…
…այո՛, մինչեւ 2018֊ի իշխանազավթումը, այդ ամենը եղել է, շուրջ 30 տարի, որովհետեւ`  եւ՛ երկիրն էր երկիր (բոլոր դժվարություններով ու թերություններով հանդերձ), եւ՛ միջազգային օրակարգում էր հնարավոր որոշակի հարցեր առաջադրել`  որպես ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄ, եւ՛ ասողին լսող կար (իհարկե հալածողներ եւս) ու նաեւ սատարող֊աջակցող…
Առաջարկներ անելու ֊ համագործակցելու իմաստ կար եւ … արդյունք, շարունակելու մղումն ավելանում էր հետեւողականորեն, իսկ նպատսկը` մեծանում…
Մի խոսքով…
Հիմա ու՞մ֊ի՞նչ ասես, ինչի՞ համար ասես, ավելին` ինչ֊որ բան անես որ դեռ չհասունացած, բնի մեջ խեղդե՞ն ներքին ու արտաքին թուրքերն իրար ձեռք բռնած…
…ով ժամանակին քիչ թե շատ նորմալ էր, հիմա եթե “վերեւներում” է հայտնվել, կա՛մ թրքացել է, կա՛մ լրբացել, կա՛մ հղփացել, կա՛մ… / “ներքեւներում” էլ չգիտես ում վստահես (քիչ են վստահելիները)…
Կարճ` ընկերներս, մի ասելիք ու անելիք կա, որ կվերաբացի ՀԱՅԻ նպատակների մասին բացահայտ խոսելու, առավել եւս գործելու մղումները`
Ե՛ՐԲ ԵՆՔ ՄԱՔՐԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՒՑ, որ թրքացման ու անբարոյականացման է տանեւմ մեր ԵՐԿԻՐԸ` վերջնական վաճառքի հանելուց առաջ…
ՍԱ Է ԽՆԴԻՐԸ`  ԼԻՆԵ՛Լ, ԹԵ ՉԼԻՆԵ՛Լ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.