Շնորհավոր Արեգ Ամսվա Արեգ օրը՝ Գարնան Վերազարթոնքը Երկրում՝ Բնական Տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը…
Փա՛ռք Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնին, Ում Երկրային Վերածննդի օրն է նաեւ այսօր…
Շնորհավոր բոլոր Բնածին Արիական Ազգերի Ամանորը եւս, ու թո՛ղ Տիեզերական (այս դեպքում՝ Արեգակնային Համակարգի) Գարնան այս ընթացքը դա՛րձի բերի եւ վերահամախմբի ինչպես արիածին հայությանը, այնպես էլ մյուս արիական ազգերին՝ ընդդեմ երկրային չարիքի, որ պարուրել է Երկիր մոլորակն ու մարդկությանը…
Թո՛ղ Հայ Աստվածների Կամքն այլեւս իշխի՛ Հայկական Լեռնաշխարհում եւ ո՛չ օտարի աստվածներինը, սրբերինն ու մարգարեներինը…
Թո՛ղ Հայոց Ազգային Տիեզերահավատը դառնա՛ մեր կյանքի, մտքի ու հոգու ուղեցույցը եւ ո՛չ միջազգային ու այլազգային կրոններն ու աղանդները – գաղափարներն ու բարոյախոսությոնները… Ուրե՛մն՝ Հայոց Հավատադա՛րձ այսօ՛ր եւ այսուհե՛տ եւ հավե՛րժ…
* Տարվա Տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների (ձմեռային տսրեփոխությունը հայինը չէ՛)… ֊ http://www.hayary.org/wph/?p=8342
Հավատադարձն է լինելու Հայոց Վերածննդի Երկնա-Երկրային Արմատ-Ակունքը, ինչն էլ սնելու է Հայոց Եռահամակարգ (նյութական-մտավոր-հոգեւոր) Հաղթանակները, դրանք վերածելով Հաղթարշվի…
Միայն Հայ Աստվախներին դառնալով ու փառաբանելով մենք Նրանց կուղղենք դեպ մեր հոգիները, մեր Հայրենի Տարածքները… եւ միա՛յն այդ դեպքում, ըստ Արարչակարգ-Տիեզերակարգի, կստանանք Նրանց Տիեզերածին Զորությունները եւ այդժամ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի Երկնային Ուժը կդառնա նաեւ Երկրային…
Դառնա՛նք ՀԱՅ-ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Տիեզերածին – Արարչակնիք եւ Աստվածազարմ Ակունքներին եւ թո՛ղ ԱրԷգԱկ-ի (Արական եւ Ի(Է)գական Ակունքից) սնվի այլեւս Հայը…
……………………..
Հայ Արիական Միաբանությունը հայտնել էր, որ 2020թ.-ի Հայրենական (Արցախյան 3-րդ) պատերազմում ՀՀ եւ ԱՀ իշխանությունների դավաճանական փաստով պայմանավորված դաժան պարտությունից եւ ծանր կորուստներից հետո դադարեցրել է բոլոր ազգային եւ հոգեւոր տոնակատաևությունները (մինչեւ որեւէ հաղթական իրադարձության արձանագրումը ներքին կամ արտաքին թշնամիների նկատմամբ)։
Այս պատճառով է, որ հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Ամանորն ու Վահագն Աստծո Երկրային հերթական Վերածնունդը եւս նշում են Հայ Արիադավան Ծիսակարգով (Գաղտնածեսով)՝ Հայ Արի Քրմերի եւ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Փա՛ռք Հային ու Հայքին, Հայկական Բանակին…
Փա՛ռք Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին…
Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին…
֊ ֊ ֊
Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է (թերեւս 2012թ.-ից) եւ ահա, Երկիրը եւս, հերթական անգամ մտնում է Գարնան երկրային ընթացքի մեջ…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Ամանորյա Գարնանային շնորհավորանքներ են հղում Արիադավան Հայությանը, բոլոր Արիածին Ազգերին եւ Առաջադեմ Մարդկությանը, որոնց համար Արարչադիր Օրենքները, Տիեզերակարգը, Արարչահավատարմությունն ու Աստվածահավատարմությունը, ինչպեսեւ Սերը մեր Երկիր Մոլորակի ու Մարդկության Օրրան Հայկական Լեռնաշխարհի (Արարատյան Աշխարհի) հանդեպ առաջնա՛յին են եւ իրակա՛ն ու նվիրակա՛ն…
֊ ֊ ֊
Հայոց Սրբազան Տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 20-ի գիշեր-լույս 21-ին) հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում Բնությունը ձմռան խոր նիրհից եւ Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է Գարնանամուտին…
֊ ֊ ֊
Այս անգամ էլ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ այս տարի կատարեցին Ծիսական Արարողություն` մարտի 21-ի վաղ առավոտյան…
Նախ նշվել է Գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը (մարտի 1-ին) հայ արիները նշում են փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնը… Հայոց Գերագույն Աստվածը հսկում է Բնակարգի ընթացքը եւ գարունը սպասված արեւային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով Հայ Արիներին – Արիադավաններին (այլ կերպ` Հեթանոսներին` Ազգային Հավատի Հետեւորդներին)…
֊ ֊ ֊
Իսկ Արեգ ամսվա Արեգ օրը Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնը, Բ(Ա)րի Աստվածը սանձում է Չարի Վիշապւին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով Արիադավան Հայորդի-Արորդիներին…
֊ ֊ ֊
Հայ Արի 3 Քրմեր էլ Ծիսակարգ են իրականացրել քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ… Հայ արիները դիմել են իրենց Զորավոր Աստծուն՝ հայությանը ոտքի կանգնեցնելու, ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքար մղելու… Հողահավաքի ու Հայահավաքի Նպատակին աջակցելու եւ այդ ամենն առ Տիեզերք, առ Արարիչ հասցնելու…
Հայ Արի Քրմերը կրկին հայտնել են, որ Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարունն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ այս Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան Լուսավոր ու Դրական Լիցքերը հազարամյակներ շարունակ ուղեկցելու են Արիադավան Հայերին, հատկապես եթե Հայությունը վերջնականապես դառնա իր Ակունք-Արմատներին եւ Ինքնության ու Հավատի վրա կառուցված կազմակերպի Համազգային Կյանքը…
Վահագն Աստծուց խնդրել են, որ առաջնորդի եւ Հայի Արարչակնիք Գենը նույնպես մղի Վերազարթոնքի, որպեսզի Հայ Տեսակի Արարման Վայրը` Ծննդավայրը՝ Բնօրրանը՝ Հայկական Լեռնաշխարհ – Արարատյան Աշխարհը վերագտնի եւ պատկանի իր միակ Բնիկին՝ Բնօրրանատերին` Հային…
֊ ֊ ֊
Ինչպես Տիեզերական Պարբերափուլերն են ազդարարում՝ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ ինչպես ասում էին (եւ՝ են) Հայ Արիները, գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային Չարիների նկատմամբ, ինչի համար իհարկե նաեւ մարտնչում են Հայ Արիներն իրենց Աստվածների հետ միասին…
Ըստ Ավանդույթի`
այս օրը Հայ Արիները իրենց տներում զարդարում են տոնածառը` տոնական ծառը, որը ավելի հաճախ ծառզարդար է կոչվում եւ իրենց տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով Վահագնին՝ Վիշապի հետ ահեղ մարտում Հայ Մարդկանց նվիրական Հուր-Բոցերի Զորությունը ստանալու համար…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանության Լրատվական Կենտրոն
Ներկա ժամանակով՝ 20-ի գիշեր-լույս 21/03/2023թ.
Հայոց Սրբազան Տոմարով՝ 13.564թ.
Վահագնի Երկրային Վերածնունդից հաշված՝ 9615թ.
Հայկ Նահապետի Փառահեղ խոցումից հաշված՝ 4515թ.
Գրիգորյան օրացույցով՝ 2023թ.



