Զարմանալու ոչ մի բան չկա, երբ պաշտոնական Երեւանը մի քանի օրը կամ մի քանի ժամը մեկ կտրուկ եւ ի հակառակ իր նախորդ ասածի` փոխում է “իր կարծիքը”… Փոխում է, քանի որ Վաշինգտոնից, Փարիզից, Լոնդոնից կամ Մոսկվայից տարբեր “իր կարծիքներ” է ստանում, հաճախ իրար հակասող… եւ այդ “իր կարծիքը” պաշտոնական է դառնում Երեւանի համար, դառնում է “իրենը”` կախված Անկարա֊Բաքու երկխոսության արդյունքից եւ էրդողանյան հրամանագրից, եւ ապա Անկարա֊Վաշինգտոն կամ Անկարա֊Մոսկվա բանակցության ավարտական հնչերանգից… Եվ որ ավելի վատ է, երբեմն էլ կախված է Անկարայից, անգամ Բաքվից ուղարկած եւ Երեւանի համար “իր կարծիքը” դարձած ձեւակերպումներից… Ոչ մի լավատեսական փոփոխության նշույլ մի փնտրեք, եթե անգամ պաշտոնական Երեւանը խոսում է Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ … այդպիսով Վաշինգտոնը կամ Մոսկվան “նեղում” կամ “պատժում” են Անկարային կամ Բաքվին, բայց ոչ հօգուտ Հայաստանի… / ընդհակառակը` Երեւանն “իր կարծիքը” հայտնում է հօգուտ որեւէ գերուժի… Էսքան բան… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.