…անծագում (բնածին ծագման մասին է խոսքը) ֊ անհայրենիք (բնօրրանի մասին է խոսքը) չունեցող “ազգ“–երը մարդկությունը ձեւավորած Բնածին Ազգերի դեմ գործող այն ԺԵԽ հատվածն է, որն այսօր տեսնում ենք մեր կողքին, որպես հայի ազգանվան տակ պատսպարված խառնածին֊արհեստածին ԺԵԽ–երի խառնամբոխի, որ թուրք֊ադրբեջանական մարդանմանների հետ խժռում են ամեն բնական բան ֊ Հայի Բնատուր Արյունը հատկապես…
* * *
…եթե “մեր” ժեխ֊երը` “մեր” խառնածիններն են, մեր ազգի տականքը… ապա ադրբեջանցին ոչ միայն բնական֊բնածին ազգ չէ, այլեւ արհեստածին ազգերի խառնաժեխն է` խառնալափը, որ որպես “կոմբիկորմ” հավաքվել է սիոնա֊մասոնա֊բոլշեւիկյան անասնապահության համար` այսպես կոչված լեռնային թաթարների ու լեռնային հրեաների (թե քոչվոր տափաստանցին ի՜նչ լեռնցի…), այսպես կոչված կովկասյան (թե ալթայածին֊խառնածինը ի՜նչ կովկասցի, առավել եւս` Հայկական Լեռնաշխարհի լեռնցի…) թյուրքատեսակների արնախում տեսականիից…
Որոշ կիսահայեր կամ չհայեր էլ փորձում են այս ազգաժեխի պատմությունը գոնե մի 150֊200 տարվա հասցնել, որ իրենց ադրբեջանցի ախպերներին ինչ֊որ ձեւով կտրեն մասոնա֊սովետական ծագումից եւ կապեն եկվոր թուրքականի հետ… դե որոշ կիսահայ մամայա…ուրացներ էլ ադրբեջանցի կոչված հակահայ եւ հակապարսիկ “քաղաքական զենքին” փորձում են կապել Աղվանքի կամ իրանական Ազեր(ի)բաջանի ֊ իրականում Ատրպատականի հետ…
Բայց ամեն բան դառնում է ի շրջանս յուր … այս խավարապաշտության եւ խավարասփռումի վերջը գալիս է ֊ Բնական Օրենք կա ի վերջո` Պատժի եւ Ինքնամաքրման, որ “գործարկվել” է Տիեզերական Գարնան` իր գործառույթները ստանձնելու ազդակներից…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
«Հայաստանի Հանրապետություն», չորեքշաբթի, ապրիլի 12, 2023թ․
Արմենուհի Մելքոնյան – https://www.facebook.com/armenuhi.melqonyan
Մեր զոհերը թյուրքի հետ խաղաղության պատրանքի հետեւանքն են… – Խաղաղության պատրանքի օղակը 1926 թ. ԽՍՀՄ-ում առաջին մարդահամարի ժամանակ ազգությունների ցանկում տեղ չգտած «ադրբեջանցիները» խոսում են «պատմական հողերից»…
Թյուրքական կողմի հետ խաղաղության հույսը սին է։ Նրանք, ովքեր այդ հույսը տածում են, դրա անիրական ու մտացածին լինելը կարող են շատ արագ հասկանալ, եթե չկտրվեն իրականությունից։ Այդ հույսն, իհարկե, ի սկզբանե չէին ունենա, եթե գոնե մակերեսային իմանային մեր պատմության ու աշխարհագրության մի քանի էջեր ընդամենը։ Բայց ոչինչ, մեր օրերն այնքան խոսուն են, որ այդ հույսը հօդս կցնդի։ Հուսանք։
Հիմա մենք ենք հույս փայփայում, որովհետեւ 44-օրյայից հետո ռազմական հանցագործին, գերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգող ու դիակապտող թշնամուն (արժանավոր թշնամի ունենալու բախտին էլ չարժանացանք) ձեռք մեկնելու թուլամտությունը պետք է որ մեր հանրության որեւէ մասնիկի մոտ չառաջանար։ Պատերազմից հետո պատերազմը չդադարեցնող, Արցախը շրջափակող, Հայաստանը սահմաններից մաս-մաս ուտող թշնամու հետ բարի դրացիական հարաբերություններով ապրելու ցնորամտությունը պիտի ոչ մի տեղ չունենար։ Սեփական երկրիդ տնտեսական թռիչքը թշնամու հետ սահմանների բացմամբ պայմանավորելու խաբուսիկությունը պիտի որ նույնիսկ չքննարկվեր… Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք։ Թշնամուն հավատացող հանրության այն շերտը, որ մարսել է թյուրքի հետ խաղաղության մոլորությունը ու հավատում է դրան, իրականություն վերադառնալու համար պետք է որ լսի նույն թյուրքին։ Սա ինքն է հուշում, որ ոչ մի խաղաղություն էլ չի ուզում։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ թուրքական «A Haber TV» հեռուստաալիքի եթերում ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում եւ Թուրքիայում դեսպանատներ բացելու մասին։ Եվ հիշեցրել է, որ երկրաշարժից հետո Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացվել է մարդասիրական օգնության առաքման համար, սակայն սահմանների բացումը կախված է քաղաքական իրավիճակից։ Այն է, ըստ Չավուշօղլուի, Հայաստանի հետ ամեն քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Այն Ադրբեջանի, որի համար Հայաստանի Հանրապետություն չկա, կա «Արեւմտյան Ադրբեջան»։ Թշնամու ոչ մի խոսք չպետք է անտեսենք՝ լինի դա դրանց ներքին, թե արտաքին լսարանի համար ասված։ Մենք էլ մեր հերթին չպետք է սխալ թույլ տանք՝ դրանց ասածներին վերագրելով «արկածախնդրություն» բառը։ Այն պարզ պատճառով, որ թշնամու արածը ոչ թե արկածախնդրություն է, այլ՝ հաշվարկված քայլ, տառացիորեն ահաբեկչություն։ Ահաբեկչություն է Բերձորի միջանցքի փակումը, հիդրոահաբեկչություն է մեր ջրերի մոտ դրանց հաստատվելը, մշակութային ահաբեկչություն է դրանց վերահսկողությանն անցած հայապատկան տարածքներից հայկական հետքը վերացնելը։ Կարող ենք շարունակել՝ տնտեսական ու քաղաքական ահաբեկչության փաստեր բերելով։ Տնտեսական է, երբ Ալիեւը ասում է, թե փոխհատուցում է ուզելու ՀՀ-ից՝ «իրենց հայրենի Ղարաբաղում» 30 տարի ոսկի արդյունահանելու համար։ Քաղաքական ահաբեկչություն է, երբ բացահայտ հայտարարում է, թե թույլ չի տալու Հայաստանին վերականգնել իր քաղաքական եւ ռազմական ներուժը։ Այս ամենը ահաբեկչություն է, եւ թշնամին ահաբեկչական մի քայլից անցնում է երկրորդին, երրորդին, որովհետեւ չի ստանում հակաահաբեկչական պատասխանը։ 1926 թ. երբ Խորհրդային Միությունում առաջին մարդահամարը տեղի ունեցավ, «ադրբեջանցիները» տեղ չէին գտել ազգությունների ցանկում։ Յակուտները, վայնախները, պերմյակները կային, «ադրբեջանցի» կոչվածները՝ ոչ։ 3 տարի անց Թիֆլիսում վիճակագրական պաշտոնական տեղեկատու լույս տեսավ՝ «Անդրկովկասը թվերով», բայց «ադրբեջանցիներն» այստեղ էլ չկային։ Հիմա Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը, որ պատմության թատերաբեմում ընդամենը մի ակնթարթի պատմություն ունի, «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել»։ Ի դեպ, 2022 թ. փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հայտարարել, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Նույն 2022 թ. կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանն ասում է, թե անշարժ գույքի գործարքների տոկոսը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է. «Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100-ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում՝ մեկ տասնյակից պակաս»։ Եթե մեզ թվում է, թե այս 100-ից պակասը այս պահին մեզ համար խնդիր չէ կամ վաղը չի ավելանալու, եւ ազգային անվտանգության տեսակետից խնդիր չի դառնալու, ապա չարաչար սխալվում ենք։ Չենք մոռացել չէ, թե ինչպես խորհրդային տարիներին «եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը» հանկարծ խնդիր «չառաջացնելով» տիրացավ ՀԽՍՀ-ի բերրի հողերին՝ հասնելով Արարատ, Մասիս, Վեդի… Թյուրքի հետ խաղաղության սինաբանության մեկ այլ օրինակ եւս։ Եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում թյուրքական տարրի հետ տնտեսական կապ կլինի, ու դա իրեն կօգնի լավ ապրել, ապա մեղմ ասած չարաչար սխալվում է։ Քանզի թշնամին անթաքույց խոսում է իր նպատակների մասին. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։ Մյուս օրինակը Որոտանի դեպքերից. ադրբեջանական իշխանությունները բացահայտ տիրացան Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թ. օրինական վկայականով։ Օրինակներն այնքան շատ են, որ թվարկումը կարող է տասնակ էջեր լցնել։ Եվ սրանք պատմությունից չեն, այլ՝ մեր օրերից։ Հանրության այն շերտը, որ մեր զգուշացումներին չի հավատում, կարող է լսել թշնամուն, որ չի թաքցնում իր նպատակները։ Այս տեսակ հարեւանի հետ խաղաղությունը կեղծիք է եւ մեր պարանոցին արագ սեղմվող օղակ։ Մենք կկու չենք, որ անընդհատ զարկվելու «իրավունքից» օգտվենք՝ վերջում ամեն ինչ կորցնելով։ Մեր գենոմը արծվի տիրույթում է, որ թեկուզ վիրավոր, միշտ օգտվում է զարկելու իրավունքից։



