Տիեզերական Գարնան Լույսն ընդդեմ երկրային խավարի` մութ ուժերի…

Լույսն ընդդեմ Խավարի ֊ Եղիցի՛ Լույս…
…աշխարհակործան աշխարհակարգը պիտի՛ կործանվի, որ աշխարհը չկործանվի՛…
…”աշխարհի վերջը”` չարի՛ աշխարհակարգի վերջն է իրականում, եւ ոչ` Արարչածին Աստվածատուն ֊ Մարդարար Ազգօրրանի…
…Տիեզերքը երկբեւեռ է ֊ Բարի եւ Չարի հստակ֊հավասարակշռող բեւեռներով…
Տիեզերքն ունի եւ տեսանելի լուսավոր կողմ եւ անտեսանելի` մութ֊խավար կողմ` սպիտակ եւ սեւ հարթություններ…
Արարումը նաեւ Ավերում է` կապված Տիեզերական Ճշմարտության Սանդղակից…
…Երկիր մոլորակում միաբեւեռ չարիքը հակատիեզերական է եւ Տիեզերական Գարնան Պատիժն անխուսափելի՛ է ֊ Արարումն ու Ավերումը կգործեն զուգահեռ` ըստ Արարչակարգից չշեղվածների ու շեղվածների տեսակավորման…
ՏԻԵԶԵՐԱԼԱՆ (ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՄԵԿ ԱՄԻՍԸ` 2160 ԵՐԿՐԱՅԻՆ ՏԱՐԻ Է, ՄԵԿ ԵՂԱՆԱԿԸ (այս դեպքում` ԳԱՐՈՒՆԸ)` 6480 ԵՐԿՐԱՅԻՆ ՏԱՐԻ, 1 ՏԱՐԻՆ` 25920 ԵՐԿՐԱՅԻՆ ՏԱՐԻ….
Կարծում եմ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ (ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԳԱՐՈՒՆԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է 2012թ.֊ից, Ազդակները Երկրում դեռ չեն մտել իրենց հիմնական գործառույթների մեջ… բայց` շուտո՛վ… եւ ամեն բսն կվերադառնա Ի Շրջանս Յուր` Բնածինները կստանան իրենցը, արհեստածինները` իրենցը…
Դիմանա՛նք Հայեր եւ կտեսնե՛նք չարի աշխարհի ֊ համաշխարհային չարիքի կործանումը…
Վերածնունդ է գալի՛ս` Հազարամյակների համար…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Հանախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.