Ազգի Մարտունակությունը` Համազոր Ազգային Ինքնությանը…

Ազգի Մարտունակությունը հավասարազոր է Ազգի Ինքնության ճանաչմանը, ինչն էլ հենց հուշում է` Ազգին ծառայել եւ՛ զենքով եւ՛ գրչով…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
Ամենապարզ բացատրությունը տվել է Գարեգին Նժդեհը` “Անբարոյականանում են անմարտունակ ազգերը…”։ Իսկ անբարոյականացումը Ինքնության ոչնչացման ծիլերն է տարածում ամենեուր ֊ անբարոյականը խեղվում է մարմնավաճառությամբ, ապա մտքի ու հոգու խեղմամբ…
Եվ ուրեմն հիշե՛նք.֊
Հայ Ազգի մարտունակությունն ու Հայոց Հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը եղե՛լ է կա՛ ու կմնա՛ որպես Հարատեւման ռազմավարական գործոն ֊ Համահայկական առաջնային ու անբեկանելի խնդիր…
Եվ այսպես է, որ Հայոց Բանակն է Հայության ու Հայաստանի անվտանգության միա՛կ երաշխավորը…
Ցանկացած քայլ (ում կողմից էլ այն ձեռնարկվի), որը կբթացնի կամ կթուլացնի զգոնությունը նշյալ աքսիոմայի նկատնամբ, ավելին` կենթադրի դավադիր (հակառակ) “հիմնավորում”, անվարան պետք է համարվի դավաճանություն Հայաստանի ու Հայության նկատմամբ եւ անխուսափելիորեն պետք է պատժվի…
“Իր հողի վրա պարտվելը կրկնակի աններելի պարտություն է։ Իր հողի վրա պարտվողը ազատ հայրենիքի իրավունք չունի…” (Գարեգին Նժդեհ)
…իսկ նման պարտությանը թիկունքից դավադրաբար նպաստողը`  Մեծն Նժդեհ, կյանքի իրավունք չունի… (Արմեն Ավետիսյան)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.