ԻՇԽԱՆԱԿԱՆ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐ… եւ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ…

Հիշեցնեմ միայն, որ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ հեղինակներին Տիեզերական ՍԵՎ ԽՈՌՈՉԻ դռների մոտ են սպասելու…
(դաժան է լինելու)
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊
…ազգուրացներն ու հայրենադավները պետական ՍԵՎ ՑՈՒՑԱԿ են կազմել`  փակում են ազգային֊հայրենանվեր մարդկանց մուտքը պետական կառույցներ…
(իհարկե ժողովրդավարաբար եւ թուրքին խաղաղությամբ տրվելու մոլուցքին տրված)
…երբեմնի “անվախ” “քաղաքական գործիչ” գործարարները (որ համ էլ բարեգործ են աշխատում), որ փողով “լավ տղերք” էին խաղում, բացառապես Ցռան Վերգոյի կերպարն են ուսումնասիրում այլեւս` “Սասնա Ծռեր” էպոսից… եւ հատկապես այդ դերում են, երբ “ՍԵՎ ՑՈՒՑԱԿ”֊ից դիմում են գործ ստանալու կամ համագործակցելու համար…
…երբեմնի պալատական աշուղները, որ մեդալաշքանշանակիրներ ու վաստակավոր “դեմքեր” էին, որ մտավորական, հանրային ու հասարակական, մշակութային ու մարզական, արվեստի ու արհեստի “կարկառուն” գործիչներ էին “աշխատում”` թանկարժեք նվիրատվություններով հանդերձ… մոռացել են իրենց`  Ձենով Օհանի կարգավիճակը, երբ նախկինում իրենց դեմքն ու ձայնն էր ամենուր…
…երբեմնի “պագոնի նվիրյալները”, որ “հերոսական” զինգրքույկներ էին ձեռք բերել, զինհագուստները մեդալապատել եւ հաստափոր գրքերի ու թանգարանային պատերի “հերոսներ” դարձել, այդ ամենը խո՜րը թաղել են եւ որպես ոչ այս կամ այն ուժայիններ ֊ անուսադիր հպարտ քաղաքացիներ նկարներ են “ստեղծում” ֊ հայթհայթում`  թավշյա քայլարշավի հի՜ն մասնակից ներկայանալու համար…
…երբեմնի թաղային հեղինակությունները, որ “հարցեր լուծող” տղերք էին, “չեն նկատում” իրենց “ատչյոտ ուզելու” պարտայանությունների անհետացումը, դա առհասարակ, իսկ մասնավորապես վերից֊վար լցոնված լգբտիզմի հետեւորդների` իրենց վրա տժժալու ֊ “փաթթած ունենալու” “աբիդնիությունը”…
…ու էլի նման բաներ…
Բայց նկատելի է, որ ԶՍՊԱՆԱԿԸ ձգվել է ամենուր, բոլոր ոլորտներում եւ բավական է մի ասպարեզում այդ զսպանակը ետ հարվածի… վերջ` շղթայական զսպանակահարվածները կհաջորդեն…
Ուղղակի հարց է`  ո՞ր ոլորտի զսպանակն է ամենապրկվածը…
Բայց ոչ֊ոք ու ոչինչ չի՛ մոռացվելու…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.