Խաղաղասիրություն ամեն գնո՞վ… խաղաղասիրությունը` որպես խաղամոլություն…

Երբ խաղաղությունը վերածվում է խաղամոլության
(Այն, ինչ սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո)
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊
Ամեն գնով խաղաղության մասին մի ինչ֊որ թղթի կտորի ստորագրումը` խաղաղության հաստատում չէ, քանի որ այս մարդատյաց, ապազգային եւ աստվածամերժ աշխարհարարգում, այս պարտադրանքներով լեցուն կյանքում ամեն բան գին ունի (լինի նյութական, մտավոր, թե հոգեւոր արժեք), այդ թվում խաղաղությունը։
Եվ անտեսելով այդ գինը, անտեսվում է նաեւ խաղաղության ընթացքը֊հավաստիությունը`  հենց ստորագրումից հետո։ 

Դա գիտեն նաեւ Հայաստանի օրվա իշխանություններին պարտադրողները` նրանց տերերը, եւ հենց այդ իշխանությունները, որ ամեն անգամ խաղաղության պայմանագրից խոսելով, հայտարսրում են, թե ստորագրումւց հետո էլ չեն կարող վստահ լինել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի…

Բայց իրենք, որպես “ժողովրդավարության նվիրյալներ” գնալու են խաղաղության հաստատմանը։
Ահա, սա է լինելու խաղաղության այն թղթի կտորի ստվերային կողմը, որ պարտադրվում է օրվա իշխանություններին ամեն գնով, այսինքն`  գին չունեցող֊անարժեք մի բան, ինչը վնասելու է բացառապես հայկական շահերը։
Ինչու՞։
Որովհետեւ “ամեն գնով”֊ը Ադրբեջանին չի հետաքրքրում եւ սա պարտադրելու է այդ “ամեն գինը”, իհարկե Թուրքիայի պայմանների հետ միասին։
Այս խաղաղասիրամոլության սլաքներն արդեն ունեն ընդգծված ուղղություններ`
1. Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները կգծվեն ըստ Բաքվի թելադրանքի։
2. Եւեւանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի Հանրապետությունը կհամարվի անջատողական հակաօրինական տարածք, որտեղ խախտվում են Ադրբեջանի օրենքները։
3. Արցախահայերը կզրկվեն Հայաստանի քաղաքացի լինելու իրավունքից եւ չեն կարող առանց անձնագրերի (եթե Ադրբեջանի քաղաքացի չդառնան) տեղաշարժվել`  չունենալով Բաքվի համաձայնությունը։
4. Արցախահայերի ջարդը կհամարվի`  պատասխան հակաադրբեջանական գործողությունների, ինչը կպաշտպանվի միջազգային օրենքներով`  ընդդեմ հայ անջատողականների եւ Հայաստանը պարզապես “մեծահոգաբար” կբացի իր դռները ցեղասպանությունից մազապուրծ փախած հայերի առսջ…
4. Մինչ այդ, Հայաստանը կհրաժարվի Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության/1893֊1923թթ.) ճանաչումից եւ դատապարտումից, այսինքն` նաեւ փոխհատուցումից եւ հայկական բոլոր` արեւմտյան եւ արեւելյան տարածքներից, ինչը թույլ չի տա արցախահայերի ջարդը Արցախում ցեղասպանություն որակել, ինչպես եղավ սումգայիթյան ջարդերի դեպքում։
5. Արցախահայերը Հայաստանում լավագույն դեպքում կդառնան գաղթականներ, որ գործել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Հայաստանում կվերացնեն փախստականի կարգավիճակ ձեւակերպումը եւ դրանից բխող բոլոր պահանջ֊հետեւանքները։
6. ՀՀ Զինանշանիզ կհանվի Մեծ եւ Փոքր Մասիսների պատկերը, ՀՀ Դրոշը կլինի սպիտակ գույնի, իսկ Օրհներգը`  ՀՀ քաղաքացու մասին, ով կլինի “միջազգային հանրության” “արժանապատիվ ու խաղաղասեր” մասը։
6. Ապա հոգեւոր եւ կրթակսն համակսրգերը “կմաքրվեն” հայկականությունից եւ հայկական ինքնությունից եւ հայոց պատմությունը կսկսվի 2018թ.֊ից…
Համակերպվելով`  կտեսնենք այս ամենը, դեռ մի բան էլ ավելի… հարվածներն արդեն տեղում են։
Վստահ եմ`  չենք հանդուրժի եւ այս ամենը կմնա որպես “ժամանակի տխուր հուշ”…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.