Տիեզերական Գարնան Ազդակները Հայանպաստ են եւ Հաղթական Հետքով… Պատիժներն անխուսափելի են…

Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարնան Ազդակներն են, որ ուղղված են Մեծ եւ Փոքր Մասիսների Ալեհավաք ու Ալեցիր Տիեզերակայաններին` … … … այն է`
Հայն այլեւս վերազարթնելու է որպես ՀԱՅ (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) եւ շարունակելու է իր Երկնա֊Երկրային Առաքելությունը…
Փա՛ռք Արարչին…
…Հայը կրեց իր ամենավերջին պատիժը`  Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Ձմռան ընթացքում արված իր` ԱրԱրչակարգային շեղումների համար… ամենադաժան ու զանգվածային դավաճանությունը, որ երբեւէ կրել էր հայությունը, դեռ ընթանում է ու մոտենում ավարտին (2012֊ից Գարնան Ազդակները հասել են Երկիր, բայց դեռ թույլ ազդեցությամբ)…
…Բացառապես մեզանից է կախված (ո՛չ թուրք֊ադրբեջանցուց, ո՛չ ռուսից կա՛մ ամերիկացուց, ո՛չ էլ առավել եւս եվրոպացուց եւ … … … կամ` “հայ” ազգադավից…), երբ մեր Համահայկական Կամքով շուռ տանք Տիեզերական Պատժի այս վերջին էջը (առավելապես Արարչից եւ Հայ Աստվածներից հրաժարման, Հայոց Տիեզերահավատի եւ Հավիտենարժեք Համակարգի ուրացման համար …) եւ վերաընձյուղվենք մեր Արմատ֊Ակունքին (ինչը եւս ընթացքի մեջ է), ապա կտեսնենք եւ կզգանք Վերին Ազդակները Ազգովի`  Հայ Մնացած Հայերով…
Կտեսնե՛նք նաեւ մնացյալի Երկնային ու Երկրային ՊԱՏԻԺ֊ները / Փա՛ռք Տիեզերական Արդարադատությանը…
Փա՛ռք մեր Աստվածներին, որ այլեւս մեզ հետ են եւ մեր կողքին…
Փա՛ռք Հային ու Հայքին…
Արմեն Ավետիս

* * *

Ես հաստա՛տ չէի ցնդել… / …այսօր էլ այդպես եմ մտածում…
(«Իմ խոսքը», ֊ «Բարի վերադարձ Հայ Աստվածներին», 1996թ.)
֊ Եթե անհրաժեշտ է Մարդկության Բեռը վերցնել ու դարձնել Ազգային Առաքելություն, ապա հանուն դրա կարելի է գնալ մեծ զոհողությունների, քանզի միեւնույնն է, դա Մարդ-Աստվածների՝ Հայերի Առաքելությունն է (ՀԱՅ – Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ):
Սակայն, դա երբեւիցե չի կարող իրականացվել ՀԱՅ ԱԶԳ-ի ինքնաոչնչացման գնով:
Եթե Մոլորակի, նույնիսկ Տիեզերքի շահերը (ինչը բացառված է … բայց) մի օր պահանջեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՀԱՅՈՒԹՅԱՆ իսպառ կործանումը, ապա միայն այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք ոչնչացնելու նույնիսկ Մոլորակն ու Տիեզերքը՝ թեկուզ ՀԱՅ ԱԶԳ-ի ինքնաոչնչացման գնով, քանզի այլեւս անիմաստ է որեւէ գոյություն…
Այո՛, ես ծայրահեղորեն շա՜տ եմ սիրում իմ ԱԶԳՆ ու ՀԱՎԱՏԸ ֊ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ, ֊ ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԸՆՏԱՆԻՔԸ եւ այս ու նմանատիպ հարցերում ծայրահեղական կոչվելը համարում եմ Գերավեհագույն Գովասանք իմ հասցեին…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.