Հիշի՛ր Հայորդի.
Երբ Հայ Մարդը խոսում էր Հայ Աստվածների հետ` Հայաստանը Միացյալ էր, Ազգը` Միասնական…
Պատմությանը հայտնի վերջին “ԶՐՈՒՅՑԸ” Հայկ Նահապետի հետ էր, երբ Հայկը, որ Աստվածամարդ էր (ավելի հայտնի է Երկրային Աստված), Հայ Աստվածների Կամոք վերադարձավ բզկտված Հայք եւ համախմբելով Հսկաների Ցեղի (արձանագրված է նաեւ Պատմահայր Խորենացու կողմից) մասնատված բեկորները` վերակերտեց Պետականությունը` Հայքը Հայոց Հողերի վրա…
Պատմությանը հայտնի` Հայ Աստվածների հետ խոսելու վերջին փորձը Մեծն Հայորդի Նժդեհի կողմից էր… Նա խոսեց Վահագնի` Հայոց Ռազմի ու Զորության Աստծո հետ, դարձավ Ցեղակրոն, բայց չհասցրեց ապահովել Հայոց Հավատադարձը եւ Աստվածականչը…
Բայց ծնվեց որպես Հայամարդ, ապրեց որպես Ցեղամարդ… հեռացավ որպես Աստվածամարդ…
Հիշի՛ր Հայորդի.
Հայոց Արքաները կռվի գնալուց, անգամ կռվի օրն ու տեղը որոշելու համար, նապապես լսում էին Հայոց Քրմապետների խոսքը, որ տրվում էր Հայ Աստվածների կողմից…
Նախ Աստվածներն էին Հաղթանակը Կռում Երկնքում, ապա Արքաներն էին այն իրականացնում Երկրում…
Հիշի՛ր Հայորդի.
Ազգակարգը կգործի ըստ Տիեզերակարգի, երբ “աշխատի” Ազգային Արժեհամակարգով…
Այստե՛ղ է Հավիտենարժեքության Գաղտնիքը ֊ ՀԱՅ֊ի`Հավերժող Առաքելություն Յուրաբնույթի Հաղթարշավի Գենա֊Ծինաբանական Բանալին, որ կբացի Մհերի Դուռը… եւ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
https://m.facebook.com/photo.php?fbid=757040951944891&id=100029169784366&set=pb.100029169784366.-2207520000.&eav=AfYqFDO6ntun68KsjL8o1KfbfgVI1zdjW_2ggY-a-mpFtYdn2MB6OKkaCwokDYSJm_ U&paipv=0&source=42



