Զգուշացե՛ք հակաարցախյան սադրանքի նոր ձեւից…

Օրերս ծանոթներիցս մեկը պատմեց, թե իրենց հարեւան է դարձել մի արցախցի կին, երեխաների հետ, ով էլ պատմել է, թե Արցախի որոշ պաշտոնյաներ Հայաստան են ուղարկում իրենց ընտանիքներին` ռուս խաղաղապահների միջոցով… 

…եւ ապա սկսել է գոռգոռալ, թե ինչու չեք գնում Արցախը պաշտպանելու…

Իհարկե այդ տզրուկին տեղն են դրել, բայց այստեղ խնդիրն այլ է, ինչու են ՀՀ իշխանությունների արցախյան կամակատարները Արցախից հանում իրենց ընտանիքները։

1. Նշանակում է հրահանգ են ստացել, որ Արցախի վրա հարձակում է լինելու եւ հեշտացնում են իրենց փախուստը…

2. Հայաստանում իրենց փախած ընտանիքի անդամները վերոնշյալ ԿՆԳԱ նման սադրանքներով հակաարցախյան տրամադրություններ են ծավալելու` ադրբեջանական հարձակումից առաջ…

…իսկ հայաստանյան չհայերը էլի սկսելու են` “Արցախը արցախահայերի գործն է”…

Էդ ոնց, այ … … … ուրեմն Նախիջեւանն էլ` նախիջեւանահայերի՞… Ջավախքը` ջավախահայերի՞… Արեւմտյան Հայաստանն էլ` ցեղասպանված հայերի՞… եւ ուրեմն Սյունիքն էլ` սյունեցիների եւ այսպես շարունակ` մինչեւ հասնեն Էջմիածին… Երեւան ու մայրաքաղաքի հարցը դառնա միայն երեւանցիների՞ հարցը..  ուշ չի լինի՞ ֊ արդեն թուրքական յաթաղանը մնացածների հետույքը ձեւելուց չի լինի՞…

Հայ֊Հայաստան ֊ ամբողջական են ու միասնական, Հայկական Լեռնաշխարհը Հայի Բնաշխարհն է, որ մասնատել են ֊ տկարացրել եւ խանգարում են ամբողջացնել֊հզորացնել, թե՛ դրսի, թե՛ ներսի թուրքերը…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Մւաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.