Արարումը նաեւ Ավերում է նախանշում ֊ Բնակարգ է… / Անբնական է նաեւ չափից դուրս բարությունը, հատկապես չարի եւ չարիքի նկատմամբ…

…չարի գործը`  չարիքն է`  անկախ ձեւից ու բովանդակությունից, անկախ ներքին, թե արտաքին չարիք լինելու հանգամանքից…
…սրանք զուրկ են մարդկային, էլ չասենք`  ազգային մտածողությունից, անասունների հոտի պես միանում են, քանզի անասնական բնազդով “մտածելու” մի բան ունեն`  անասունը`  ուտելու, սրանք`  չարիք գործելու, վնասելու ֊ ավերելու…
…բարին, իր բնույթի, էության համաձայն, փորձում է գործել առանց չարության, կիրառելով նախապես չվնասելու սկզբունքը, անգամ միավորվում է “յոթ չափիր ֊ մեկ կտրիր” տարբերակով` չսխալվելու մտայնությամբ… 

…իսկ սա եւ՛ ժամանակ, եւ՛ ուժեր է պահանջում, իսկ համոզվելու սպասումը հաճախ վնասում է հենց բարիին, չարի չարիք գործելու ժամանակը երկարաձգելով…
Ա՛յն ժամանակն ու ուժերը, որ պետք է չարին պատժելու համար ծախսվեր, “սառեցված” են մնում…
Այո՛, Բարին/Արին Վեհ է, բայց ու՞մ նկատմամբ, պետք է հիշել, որ Արարիչ֊Ավերիչ Տիեզերական Սկզբունքը վճռական է այս հարցում` Արարողի հարցում`  այլ, Ավերողի հարցում`  բոլորովին այլ…
Բ(Ա)րիների Արարումը պետք է Ավերում դառնա չարիների համար, եթե անգամ մահացու է ֊ ուրեմն դրան է հասել…
Սա ԲՆԱԿԱՐԳ է, չափից դուրս բարի լինելը ԱՆԲՆԱԿԱՆ է եւ պատժելի…
Այդ պատիժն է, որ կրում ենք բարիներով`  անհիմն բարության համար, շատերը չեն էլ գիտակցում սա եւ մեղադրում են ԱՍՏԾՈՒՆ, որ չի պատժում չարին…
Կպատժի՛, հաստա՛տ, բայց միայն բարիների անմիտ բարությունը պստժելուց հետո…
Հայարիական կենսադրույթն ասում է` ների՛ր միայն պատժելուց հետո … ինչը հաճախ կարող է հետմահու լինել…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.