44֊օրյան պարտվեցինք ռուս֊թուրքական պայմանավորվածության համաձայն…
(դա անակնկալ էր ինչպես արեւմտյան որոշ պետա֊քաղաքական ուժերի, այնպես էլ ռուսական ռազմա֊քաղաքական մի ազդեցիկ հատվածի համար)
Հիմա ամեն ինչ պարզ է եւ Արցախն է դրված է ռուս֊ուկրաինական պատերազմի (Արեւմուտք֊Ռուսաստան հակամարտության) ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՍԵՂԱՆԻՆ, այդ սեղանին է դրված նաեւ Ուկրաինան…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)
֊ ֊ ֊
…տարբեր փաստարկված տեսակետների համադրումներից, համակցումներից, ինչպեսեւ զատումներից եւ հավաքական ամբողջացումից հետո հանգել եմ այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր “արեւմուտքի եւ հյուսիսի որոշ ուժերի” հակահայ քայլերի առումով, երբ նրանց մեղադրեց իր պարտադրված պաշտոնաթողության հարցում…
ՀՀ 3֊րդ նախագահը թավշյա հեղաշրջման հենց սկզբում արդեն արժանացել էր “արեւմտա֊հյուսիսային ահաբեկումների”` Հայաստանի ապագայի հարցում…
Բայց փորձել էր “խաղալ” այնուամենայնիվ, եւ քայլերթի ընթացքում կալանավորեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր բնույթին համապատասխան, քաղաքական բանակցախաղերի դիմի ինչպես Հավաքական Արեւմուտքի (+ հրեա֊իսրայելական), այնպես էլ ՌԴ֊Հյուսիսի թուրքամետ ուժերի հետ, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակ էր փոխվել հարաբերություններում եւ վտանգված էր ոչ միայն Արցախը, այլեւ` Հայաստանի ապագան…
…թուրք֊ամերիկյան խաղարկումներին զուգահեռ ընթանում էր թուրք֊ռուսաստանյանը, Թուրքիայի դերակատարման հավելմամբ (այսպես` նաեւ Ադրբեջանի)…
Մինչեւ մեր 44֊օրյան Մոսկվան արդեն գիտեր ռուս֊ուկրաինական պատերազմի հեռանկարի մասին … եւ թուրքերը ուկրաինամետ չդառնալու համար առաջ քաշեցին Արցախի հարցի կարգավորումը` թուրք֊ադրբեջանական ճանապարհային քարտեզով…
Մոսկվան, ի դեմս Պուտինի, հանաձայնել է եւ հերթական անգամ թիկունքից հարվածել իր հավատարիմ դաշնակցին` Հայաստան֊Արցախին…
ՀՀ 3֊րդ նախագահը այլեւս “բռնվելու” տեղ չուներ, չկար ոչ “կամ֊կամ”֊ի, ոչ էլ` “եւ֊եւ”֊ի տարբերակը, չկար նաեւ 3֊րդ բեւեռի տարբերակը եւ Անկարան շահել էր այս խաղափուլը (չկար Բաքու, այն չի եղել ու չի էլ լինելու ինչ֊որ բան որոշող)…
Եվ Սերժ Սարգսյանը հանձնեց իշխանությունը, որ կանգնեցնի Հայաստանին սպառնացող թուրքահաճ հարվածները, հատկապես, երբ վարչապետ (բառացի ռուսահայ) Կարեն Կարապետյանը անձամբ գնաց եւ բանտից ազատեց Նիկոլ Փաշինյանին` Մոսկվայի անմիջական հրահանգով…
(այլեւս պարզ էր, որ խաղալու տեղ չկա, հատկապես, երբ Մոսկվան հայտարարեց, թե ով էլ լինի ՀՀ վարչապետը` նա կլինի ռուսամետ)…
Էլի բաներ կան…
Էլի բաներ եղան հետո…
Դրանց մասին հետո…
Հիմա կա այն, ինչ կա… եւ վստահ եմ ՀՀ 2-րդ ռւ 3֊րդ նախագահները վաղուց լծված են Արցախի, առավել եւ Հայաստանի համար նոր աշխարհաքաղաքական իրավիճակի պրպտումներով… ինչին կնպաստի ռուս֊թուրքական առճակատումը, թեկուզ ժամանակավոր, ինչը թույլ կտա որոշակի քայլեր անել նաեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի (հաստատ կմիանան նաեւ այլ երկրների` Իրան, Չինաստան, Հնդկաստան…) հայամետ ռազմա֊քաղաքական ուժերին…
Կփոխվի իրավիճակը նաեւ Հայաստանում եւ Արցախում…
Պետք է ըմբռնել այս ամենը եւ աջակցել ՀՀ 2֊րդ եւ 3֊րդ նախագահներին (նրանք էլ պիտի շտապեն), քանի դեռ ուշը ուցացած չի դարձել…



