Հայ, խոսի՛ր Գենիդ հետ, վերազարթնիր որպես ՀԱՅ, խոսի՛ր Հայ Աստվածների հետ… եւ կհաղթե՛ս…

Փա՛ռք Նավասարդին…
Փա՛ռք Հային ու Հայքին…
Հայ Արիականները քանիցս հայտնել են, որ 2020֊ի` ներքին թուրքի դավաճանությամբ (արտաքին թուրքի հետ համատեղ գործելով) մեզ պարտադրված (չնայած Հայ Զորականը Հաղթում էր…) պարտությունից հետո, դադարեցվել են Հայ Ազգային ու Հայ֊Արիական Ծիսական Տոնակատարությունները` մինչեւ առաջիկա թեկուզ ամենափոքր հաղթանակը կամ ազգային բնույթի հաջողությունը…
֊ ֊ ֊
Նավասարդի Տոնն է ֊ Իրականում Հայ Աստվածնռրի Կամոք Հայկը վերադարձավ Հայք եւ վերանվաճեց Աշխարհն Արարատյան…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=5002 

* * *

 Հիշի՛ր Հայորդի.
Երբ Հայ Մարդը խոսում էր Հայ Աստվածների հետ`  Հայաստանը Միացյալ էր, Ազգը`  Միասնական… 

Պատմությանը հայտնի վերջին “ԶՐՈՒՅՑԸ” Հայկ Նահապետի հետ էր, երբ Հայկը, որ Աստվածամարդ էր (ավելի հայտնի է Երկրային Աստված), Հայ Աստվածների Կամոք վերադարձավ բզկտված Հայք եւ համախմբելով Հսկաների Ցեղի (արձանագրված է նաեւ Պատմահայր Խորենացու կողմից) մասնատվսծ բեկորները` վերակերտեց Պետականությունը Հայոց Հողերի վրա…

Պատմությանը հայտնի` Հայ Աստվածների հետ խոսելու վերջին փորձը Մեծն Հայորդի Նժդեհի կողմից էր… Նա խոսեց Վահագնի` Հայոց Ռազմի ու Զորության Աստծո հետ, դարձավ Ցեղակրոն, բայց չհասցրեց ապահովել Հայոց Հավատադարձը եւ Աստվածականչը…
Բայց ծնվեց որպես Հայամարդ, ապրեց որպես Ցեղամարդ… հեռացավ որպես Աստվածամարդ…
Հիշի՛ր Հայորդի.
Հայոց Արքաները կռվի գնալուց, անգամ կռվի օրն ու տեղը որոշելու համար, նապապես լսում էին Հայոց Քրմապետների խոսքը, որ տրվում էր Հայ Աստվածների կողմից…
Նախ Աստվածներն էին Հաղթանակը Կռում Երկնքում, ապա Արքաներն էին այն իրականացնում Երկրում…
Հիշի՛ր Հայորդի.
Ազգակարգը կգործի ըստ Տիեզերակարգի, երբ “աշխատի” Ազգային Արժեհամակարգով…
Այստե՛ղ է Հավիտենարժեքության Գաղտնիքը ֊ ՀԱՅ֊ի`Հավերժող Առաքելություն Յուրաբնույթի Հաղթարշավի Գենա֊Ծինաբանական Բանալին, որ կբացի Մհերի Դուռը… եւ…
https://m.facebook.com/photo.php/?fbid=3560921750896389&paipv=0&eav=AfahtnGR7yOv8uFnoBKycYJq0tW2cDCELdvdgrbXCy1LeU-tCRsvKnKHrotn-qViGOQ
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.