Ընկերներիս վերանայման եւ վերընտրման գործընթացները…

Որոշակի հիասթափություններով, բայց վճռական տրամադրվածությամբ անցան եւ ավարտվեցին ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ նախընտրական գործընթացները։ Այն միակողմանի էր, միակ ձայն ունեցողը ես էի, բայց ամեն ինչ արդար եւ ազգային արժանապատվությանը համապատասխան ընտրակարգով իրականացվեց`  խորքային դիտարկումներով։
Դիտարկումներն անցան “ես”֊”նա” / “մենք”֊”նրանք” փոխհարաբերությունների եւ “նա”֊’նրանք” եւ Ազգ֊Հայրենիք առնչությունների համապատկերում…
Հիմա ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՎԵՐԸՆՏՐՄԱՆ գործընթացներն են, ինչը իրականացվում է Պապական Ընտրակարգով, հայրս ասում էր` “Կյանքի ընկերներին մատների վրա են հաշվում, եթե երկու ձեռքի մատներն անցան, բախտավոր տղա ես, անցիր ոտքերիդ մատներին… դա էլ անցավ`  հաջողությունը քեզնից ու քո շրջապատից չի անհետանա”…
Հետո հայրս նշում էր`  “Ինձնից էլ ավելացնեմ`  վերահաշվիր, եթե ընկերներդ մի ձեռքի մատներից ավելի են արդեն… Վերահաշվելիս 1֊2 սկզբունք հաշվի առ, ու՞մ հետ կնոջդ երկար ճանապարհ գնալուց որպես ուղեկից կվստահես, ու՞մ քո գաղտնիքը (անձնական, թե ազգային) կհայտնես ըստ անհրաժեշտության”…
Հիմա` հորս եմ հիշել եւ Պապական Ընտրակարգը…
Պետք է շուտ արվեր այդպես, բայց ընթացքում շտապեցի գործերի թոհուբոհում… ֊ ավանդույթներն ու սովորույթները մի՛շտ էլ ԶՈՐԱՎՈՐ եւ ԱՐԴԱՐ են ֊ դրանք ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁ ունեն`  ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.