…գալիք Հայաստանի Ազգային Պետությունը (ՀԱՊ / ՀՀ ֊ հանրային պետությունը պիտի անհետանա) պետք է այլեւս չհապաղի եւ աշխարհի 240 անկախ/կախյալ/չճանաչված երկրներում պատմա֊իրավական փաստերով, որպես պահանջատեր հանդես գա Հայկական Լեռնաշխարհի եւ Միացյալ Հայք֊Հայաստանի ճանաչնան ու պատմա֊աշխարհագրական անվանումների վերակիրառման պահանջով… Մենք` հայ արիականներս, դա ավելի քա 30.տարի առաջարկեցինք, բայց պետականորեն երբեք չարեցինք, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները իրենց քոչվոր խառնագեն անցյալը պարտակելով` տեր եղան հայերից Արարչակնիք եւ Աստվածօծյալ Բնօրրանին` Արարատյան Աշխարհին` Հայկական Լեռնաշխարհին, ավերելով, ապականելով, կեղծելով ամեն ինչ… / այդ կեղծիքը չարի աշխարհում “դարձնելով” իրականություն (իրենց 800֊900 տարի թուրքական եւ շուրջ 100 տարի ադրբեջանական պատմությամբ)… Մենք էլի լռում ենք… ունենալով հազարամյակների աշխարհի ամենահին (միջազգային պատմագիտությամբ եւս) պատմությունն ու եզակի քարտեզները… Հայաստանի ազգային Պետությունը (Հայաստանի Հանրապետություն + Արցախի Հանրապետություն) պետք է ներկայացնի նաեւ Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի վտարանդի կառավարությունների պահանջներն ու շահերը… Շատ համեստ չե՞նք մնացել որպես ՏիեզերաԳեն ՀԱՅ… * Մեծ Նպատակներ առաջադրելով են փոքր նպատակները հաջողում եւ այդպիսով փոքր հաղթանակները Հաղթաշավի վերածում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.