Հայության նպատակների իրականացման համար ազգային իշխանափոխություն է պետք ոչ միայն Հայաստանում, այլեւ` Սփյուռքում…

Հայաստանի Ազգային Պետությանը (ՀԱՊ, ոչ` ՀՀ ֊ հանրային պետություն) կարող է թիկունք լինել բացառապես հայրենադարձության պատրաստ ֊ Միացյալ Հայաստանի տեսլականը որդեգրած Սփյուռքը (զգալի մասը)…

Ազգային Պետությունը պետք է գործի ոչ միայն համահայկական շահերով, այլեւ` առաջնորդվի Համազգային Սահմանադրությամբ եւ Ազգ֊Բանակի ձեւավորմամբ, բայց բացառիկ Հայաստանակենտրոնությամբ…

Իսկ Սփյուռքը պիտի սփյուռքահայության նոր առաջնորդներ ընտրի հատկապես ԱՄՆ֊ում, ՌԴ–ում, եվրոպական որոշիչ եռյակ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իտալիայում։ Դժվար կլինի, բայց պետք է փորձել նաեւ թուրքամետ Մեծ Բրիռանիայում…

ԱՄՆ֊ում եւ ՌԴ֊ում առաջիկա ընտրություններին պիտի ձեւավորել ԸՆԴԴԵՄ ֊ պուտինյան եւ բայդենյան (որ բացահայտ թուրքամետ քաղաքականություն են վարում) համահայկական շարժումներ, որին զուգահեռ կձեւավորվեն հակագլոբալիստական (որտեղ ազգային ուղղությամբ ուժեր կան) եվրոպական շարժումներ… կարեւոր է լինելու հայկական համայնքների համագործակցությունը (թեկուզ ոչ մեծաթիվ համայնքների) դերակատարում կամ կարեւոր խոսք ունեցող երկրների իշխանությունների (եւ հայանպաստ ուժերի) հետ` Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Բրազիլիա, Արգենտինա, Կանադա, Ավստրալիա…

Բայց այսուհետ կարեւոր է լինելու նաեւ հակաթուրք եւ Թուրքիան շրջապատող երկրների սփյուռքահայ համայնքների համախմբումը` Հունաստան, Կիպրոս, Վրաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Իրան, արաբական աշխարհ…

Սրանք այն անհրաժեշտ քայլերն են, որ կօժանդակեն Հայաստանը բոլորին հարմար տարածաշրջանային խաղալիքից վերածելու միջազգային խաղացողի` սեփական խաղալիքներ ունենալու հեռանկարով…

Աշխարհն ազգայնանում է ֊ ուզենք, թե չուզենք նոր աշխարհակարգն այլեւս նույն արժեհամակարգը չի ունենալու եւ շատ կարեւոր է, որ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՓՅՈՒՌՔ ունենանք այս ընթացքում` տարածաշրջանային փոփոխություններում դերակատարում ստանձնելու համար…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.