Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը արիադավան եւ հեթանոս համախմբված ազգայնականներին կոչ են անում շարունակել ամենօրյա մասնակցությունը Սրբազան Շարժման գործողություններին՝ առանց ընկրկելու եւ կասկածելու․․․ հաղթանակը մոտ է։ Օրվա իշխանությունները, որ շարունակում են առաջնորդվել թուրքական օրակարգով, հոգեվարքի մեջ են եւ դիմելու են ավելի վայրագ գործողությունների՝ գործածելով ոստիկանապետության առկա հակահայկականությունը․․․ «Առաջադեմ» աշխարհը լռել է եւ շարունակում է լռել, ուստի պետք է առաջնորդվել այն գիտակցումով, որ եվրոամերիկյան եւ ռուսաստանաԱՊՀական դաշինքները եղել եւ մնում են թուրքահաճ եւ սրանք էլ են պատասխան տալու Ազգային Հայաստանին։

Պատասխանում եմ ընդհանուր` բոլոր հարցնողներին ու զարմացողներին, այո՛, հայ արիականներն ու հեթանոս համախմբված ազգայնականները սատարում են Սրբազան Շարժմանը…
Այո՛, հիմա թրքացնան օրակարգի ներդնողից ազատվելը, ում արդեն շիշը կոխած վերջին հակահայ հարված հասցնելուն են տանում Անկարայից (որ Արեւմուտքի յաթաղանն է նաեւ), թիվ 1 խնդիր է ամեն հայի համար… եւ ես կհամագործակցեմ այն ուժերի հետ, որ կտապալեն թուրքահպատակ իշխանությունը ՀՀ֊ում…
Ինձ համար կարեւոր չէ ոչ շարժման անունը, ոչ էլ բազմակարծությունը շարժման մասին, շարժման առաջնորդը, համոզվել եմ, իրապես հայ տղա է (տղա՛, բառի բուն իմաստով) եւ կամային մարդ, անկախ իր հոգեւոր պատկերացումներից..
Հիմա, քանի որ իմ ամենա֊ամենա թշնամին ներքին թուրքն է, որ արտաքին թուրքի հետ մեկտեղվել ու ոչնչացման է տանում երկիրս, ես այս շարժման հետ եմ մինչեւ հաղթանակ…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.