…առաջին անգամ հեթանոս֊քրիստոնյա համերաշխության արդյունքը տեսա Գարեգին Նժդեհի մասունքներին այցի` ուխտագնացության օրերին…
Նժդեհի մասունքների` Հայաստան տեղափոխման գործի մասնակիցներ Արցախ Բունիաթյանը (Հոգուն Լույս իջնի)` Բերձորի բժշկապետ, Գարեգին Մխիթարյանը (Հոգուն Լույս իջնի)` ԵՊՀ դասախոս, Երեւան եւ Ժորա Բարսեղյանը (երկար կյանք)` գեղանկարիչ, Աբովյան, ինձ առաջարկեցին այցելել ՆԺԴԵՀԻՆ… դա այն ժամանակ գաղտնի էր արվում դեռ` 1989֊նն էր, ես մասնակցում էի Աբովյանի կամավորական ջոկատների ձեւավորմանը եւ շարունակում էինք մասնակցել դեռ 1988֊ից սկսած` Աբովյանի շրջանից (առավելապես որոշ գյուղերից) ադրբեջանցիների վտարմանը…
Հետո 1990֊ականներին սկսեցինք խմբեր տանել հայ արիացիների եւ կամավորական մարտական տղերքի մասնակցությամբ…
Հենց այդ տարիներին էր, որ հանդիպեցի Բերձորի հեգեւոր պատասխանատուին` Հայր Աթանասին, իմ առաջին նժդեհյան կենացից ու “Արազ ափին ծնած ընկեր… քաջ Նժդեհի սուրը շողշողա…” երգից հետո նա մոտեցավ ինձ եւ` ” ՞թույլ տուր ողջագուրվեմ քեզ հետ, իմ հեթանո՛ս եղբայր”… ասեցի` “արի՛, իմ քրիստոնյա՛ եղբայր, փա՛ռք Նժդեհին”… եւ մեր ողջագուրումները դարձան ամենանգամյա…
Իսկ “Բարեւ իմ հեթանոս եղբայր” եւ ‘Ողջույն իմ քրիստոնյա եղբայր” խոսույթը տարիներ շարունակ դարձավ Նժդեհյան ուխտագնացության բաղկացուցիչ մասը…
Այսօր ես դա կրկնում եմ Բագրատ Սրբազանի առումով… հատկապես Գարեգին Նժդեհի մասունքներին նրա այցից եւ խոսքերից հետո…
…Դու իմ քրիստոնյա եղբայրն ես, ես քո` հեթանոս֊արւադավան… հաջողե՛նք ազգահայրենադավ իշխանություններից Հային ու Հայաստանն ազատագրելու գործը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
Հիսուսի արձանի հարցը Հայաստանում… կառուցմանը դեմ է նաեւ եկեղեցին, ինչի մասին արտահայտվել է պաշտոնապես…
Ի՞նչ հրահանգ կա եւ որտեղի՞ց / ի՞նչ է անում Գագիկ Ծառուկյանը, եթե անգամ Հայ Առաքելական Եկեղեցին է դեմ… ֊ (կարդալ ֆ/բ նլութը) ֊
https://www.facebook.com
/groups/826809288544668/permalink
/1180099909882269/?app=fbl



