Բացառապես ազգային տղամարդ֊կին ԱՆՀԱՏՆԵՐԻ (առյուծն առյուծ է` էգ լինի թե որձ) շարքերը պիտի կանգնեն ազգային հեղափոխության տանող ուժի առաջնորդող դիրքերում եւ գնան մինչեւ վերջ.֊ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ… Ապա պետք է ձեւավորվի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵևՈՎ եւ պետք է տեսանելիորեն վերահսկվի ազատ ընտրության անցկացումը` ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ձեւավորմամբ… Սա միանշանակ հնարավոր է, եթե ազգային հեղափոխության տանող ուժերը միանան (փոխադարձ խնդրահարույց հարցերը հաղթանակից հետո սեղանին դնելու պայմանով) ու այլեւս կանգ չառնեն… Իսկ հաղթողին չեն դատում, աշխարհն էլ, ինչպես 1990֊ականներին, ստիպված է լինելու ճանաչել մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ… Այդճամ մեր նեևքին պարզաբանումները չեն վտանգի ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ (ընդհակառակը` կպարզաջրեն)…

Մարդիկ այսօր էլ են սպասում․․․ բայց անտարբեր սպասումը – անիմաստ բարբաջանքներին տրվելը նորից կչեղարկի այդ սպասումը – յուրաքանչյուրն իր անելիքն ու ասելիքը պիտի ունենա․․․ / Լուծումը բացառապես ազգային ուժի կիրառում է ակնկալում, որին էլ պիտի սատարել ու այսօր, այս վայրկյանին (ուշացրել ենք, ուշ է․․․ ուշացած չդառնա)․․․

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

․․․1990-ականներին մարդիկ սպասում էին՝ «Էսա ֆիդայի կամավորական տղերքը դիրքերից կիջնեն – կյանքի, երկրի վիճակը կփոխվի»․․․

Տղերքի մի մասը չզոհվեց՝ իջան, ու ․․․ բախվեցին թիկունքում ամրացած ալան–թալանի վարպետների քավորա–սանիկական պատնեշին ․․․ եւ հայտնվեցին բանտերում, ոմանք էլ սպանվեցին թիկունքից՝ թիկունքում․․․

․․․2020-ականներին արդեն հին ու նոր (3 սերնդի՝ պապ–հայր–որդի) տղերքին էին սկսել սպասել ․․․ բայց տղերքի մեծ մասը զոհվեց, վիրավորվեց, գերի ընկավ, անհետ կորավ ․․․ բայց 44-օրյա դավադիր – թշնամու հետ պայմանավորված մղձավանջից չշփոթված տղերքը փորձեցին ինչ–որ բան անել ու ․․․ այս տղերքն էլ նախորդների պես հայտնվեցին բանտերում կամ մշտական հալածանքների են ենթարիվում․․․

Այս ընթացքում մտահոգ ու նվիրյալ շատ մարդկանց սրտերն էլ ուղղակի չդիմացան․․․

Հիմա, երբ Հայաստանի (Արցախի Հանրապետությունն այլեւս չկա փաստացի) Հանրապետության ներքին ու արտաքին թուրքական մսաղացի մեջ են հայտնվել ․․․ մարդիկ էլի սպասում են ․․․ բայց այս անգամ ազգային, անգամ ընդգծված ազգայնական այն տղերքին, որ պատժի ու վրեժի իրականացմամբ կկանգնեն Ազգային Պետությսւն կերտելու անզիջում ճանապարհին․․․

․․․ սա կարող է վերջին սպասումը լինել մարդկանց ․․․ ուստի դրական լուծում տալը այլընտրանք չունի․․․

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդդ

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.