Հայը եւ Հայի ներքին ու արտաքին թշնամիները պե՛տք է իմանան․․․ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայի Հողը Կանչում է՝ Տիեզերական (Արեգակնային Համակարգի) Գարնան Ազդակներն արդեն հասնում են Երկիր

Արարատյան Աշխարհը Հայկական Լեռնաշխարհը հստակ Տիեզերակապով են առնչվում Երկնային Իշխանության – Արարչակարգի/Տիեզերակարգի հետ (Արարիչ – Աստվածներ – Ազգեր (Մարդիկ) Եռահամակարգ Կարգին)․․․ եւ Հայկական Լեռնաշխարհը միայն ի՛ր Բնիկների՝ հայերի ներկայությամբ եւ կամքով է Մարդկության Փրկության Օրրանի վերածվում՝ ստանալով Երկնային Զորությունների Ուժը

Այսպես տեղի է ունենում Լույսի պայքարը Խավարի դեմ – Բարու եւ Չարի կռիվն է ընթանում,որում Երկնա-Երկրային Չարն այլեւս անզոր է Տիեզերական Գարնան ազդեցությունից․․․
֊ Մեծ եւ Փոքր Մասիսները որպես Արարչադիր Տիեզերական Բնածին Ալեհավաք ու Ալեցիր Կայան են “աշխատում”` բացառապես Հայ Բնածին Գենի առկայությամբ… ոչ մի այլածին, առավել եւս հայասպան, չի՛ կարող Մարդկության Օրրան – Երկրային Դրախտը “ծառայեցնել” բոլորի փրկությանը…
֊ Հայը եւ Հայկական Լեռնաշխարհ Բնաշխարհը Զորացնում են միմյանց եւ միմյանց կարիքն ունեն՝ միասին են Տիեզերահաս եւ այդպես են սնվում Տիեզերքից… ու ընթացող Տիեզերական Գարունն ամեն օր ամեն բան կդարձնի ի շրջանս յուր…
Եվ Երկնային ու Երկրային պատիժներն անխուսափելի են
Հայոց Հայրենի Հողի Կանչը ԱրարիԱվերիչ Բնույթ ունի` ըստ արժանիքների ու մեղքերի…

Սպասե՛ք՝ կտեսնե՛ք․․․
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

Հ․Գ․ – ,,,հազարամյակներ շարունակ չարիքի վերածված աշխարհի նաեւ հայակեր աշխարհակարգերը փորձել են Արարատյան Աշխարհ – Հայկական Լեռնաշխարհը (որ Երկրային Դրախտավայրն է եւ Մարդկության Փրկության Օրրանը) դուրս մղել ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային պատմությունից (այդ հայադավ նպատակների եւ մութ ուժերի ծրագրերի մասին շատ եմ խոսել-գրել – www.hayary.org)․․․ վաղուց մեր լեռնաշխարհը Անատոլիա են ներկայացնում, բայց չե՛ն հաջողում հայի սրտիվ հանել Արարատյան Աշխարհ – Հայկական Լեռնաշխարհը․․․

Հետո փորձեցին Արարատյան Աշխարհ – Հայկական Լեռնաշխարհը  փոքրացնել ,,դարձնել,, զուտ լեռ՝ Արարատ լեռ, այն հայտարարելով սրբազան լեռը հայերիս, որ մեր ,,պահանջները,, բավարարեն եւ մեզ ,,հանգստացնեն,,․․․ / բայց Արարատյան Աշխարհ – Հայկական Լեռնաշխարհը նորից դուրս չեկավ հայի սրտից․․․

Այդ նպատակով անգամ Նոյի Տապանը ,,իջեցրին,, Արարատի գագաթին, որ հենց Արարատ լեռն է Փրկության Օրրանը, ոչ թե Արարատյան Աշխարհ – Հայկական Լեռնաշխարհը, որի բնիկները՝ հայերն են փրկվել միայն Մեծ Ջրհեղեղից եւ փևկել Նոյի Տապանը (ես համոզված եմ)․․․

Ինչեւէ, հետո թուրքերբ անցան գործի եւ մեծը՝ Մասիսը-5165 մ) եւ փոքր՝ Սիսը-3925 մ, ,,դարձան,, թուրքական  «Աղրը դաղ», բայց բացի թուրքերից, այն էլ ոչ բոլոր, ոչ ոք այդպես չի կոչում, ավելին՝ աշխարհում ծատերը գիտեն թե Արարատը Հայաստանի Հանրապետությունում է, ոչ թե Թուքիայում, Արարատը մինչ այժմ նույնականացվում է Հայաստանի հետ․․․

Այնպես որ, մեր Մասիսն ու Սիսը վերադառնալու են վերականգնվող Հայք-Հայաստան․․․

* Իմիջիայլոց, պետք է տարբերակել լեռ-լեռնագագաթ եւ լեռնաշղթա-լեռնաշղթայի գագաթ երեւույթները, լեռը տեսնում ենք ստորոտից մինչեւ գագաթ, իսկ լեռնաշղթան իրար վրա բարձրացող լեռների փունջ է, հաճախ որոնցից յուրաքանչյուրի  բարձրությունները չեն էլ կարեւորվում, այլ նշվում է բարձրագույն կետը՝ գագաթը․․․

Բոլոր աշխարհամասերի բարձրագույն գագաթները լեռնաշղթաների վրա են, այդպես է նաեւ Հիմալայների դեպքում, որի Ջոմոլունգմա-Էվերեստ գագաթը բարձրագույնն է աշխարհում՝ 8848 մ։

Բայց Հիմալայները լեռ չեն, լեռների  փումջ են, որ բարձրանում են իրար վրա՝ լեռնաշղթա են՝ առանձին լեռներով, իսկ որպես հստակ ընդգծվող լեռ՝ Մասիսն է ամենաբարձրը աշխարհում, որի ստորոտից մինչեւ գագաթը հստակ է՝ 5165 մ է․․․/ սա ի գիտություն։

* Իսկ այսօր էլ թուրքական օրակարգով ապրող ,,Նորհայաստանում,, փորձում են ,,ջարդել,, հայկական խորհուրդներն ու խորհրդանիշները հենց ներսից՝ Հայաստանում, ինչը նաեւ Արարատի խորհրդին է վերաբերում․․․
Իհարկե սա էլ չի ստացվելու․․․

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.