Լրացավ Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցը

Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցը: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում սիոնիստա-թուրքական ծրագրով իրականացվեց ցեղասպանություն, որի ընթացքում սպանվեցին 1,5-3 մլն. հայեր:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում բոլոր հայերը կազմակերպում են սգո-հիշատակի արարողություններ, որին մասնակցում են նաեւ տվյալ երկրի առաջադեմ մարդիկ::
Երեւանում` Ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարան-հուշարձան են այցելում հարյուր հազարավոր հայեր եւ այլազգի հյուրեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ նահատակների հիշատակի առջեւ:
Կոչ ենք անում բոլոր ազնիվ եւ առաջադեմ մարդկանց, որ ազգին էլ նրանք պատկանեն`համախմբվեք եւ ձեր երկրների իշխանություններին ստիպեք դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: Այս քայլով դուք կկանխեք նաեւ գալիք հնարավոր ցեղասպանությունները եւ կնպաստեք, որ պատմության ու մարդկության դատաստանի առջեւ արդարացի լուծում ստանա հայկական հարցը:

Նախ՝ հայրենատիրություն, հետո՝ մնացյալը

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հարյուր հազարավոր հայեր այդ օրը մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կայցելեն՝ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն զանգվածային կոտորածներին զոհ գնացած շուրջ 1,5 մլն. հայերի հիշատակին:

Դեպի քաղաքամայր Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքը կբարձրանան հայեր՝ Հայաստանից ու Սփյուռքից, ովքեր նաեւ ցեղասպանվածների կամ փրկվածների ժառանգներն են, ովքեր հայրենի տարածքների կորստից ցիրուցան են եղել աշխարհով մեկ, նաեւ՝ այլազգի հյուրեր, ովքեր այցելելով Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, բացի հայերին իրենց բարոյական աջակցությունը հայտնելուց եւ իրենց հոգու պարտքը կատարելուց, սեփական անձի ներկայությամբ փորձում են ավելի լսելի դարձնել ապրիլքսանչորսյան բողոքի ձայնը, որպեսզի այլեւս եւ ո՛չ մի տեղ չկրկնվի այսպիսի անմարդկային սպանդը: Քանզի նման ծանր հարվածից թերեւս միայն հին եւ ամրակունք ազգերը կարող են ոտքի կանգնել ու վերստին ապրել:

Հայոց մեծ ցեղասպանության զոհերի (որոնց թիվը տատանվում է 1-3,5 մլն.) հոգիների համար միակ փոխհատուցումը կլինի նրանց ու ներկա ժառանգների հայրենի տարածքների վերադարձը հայությանը: Սա 1-ին նախապայմանը պետք է լինի: Իսկ որպես 2-րդ եւ 3-րդ նախապայմաններ կարող են արդեն լինել նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումները: Հակառակ հերթականությամբ նույնպես կարելի է առաջնորդվել ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունում, սակայն, այս 3 կետերից որեւէ մեկի բացակայության դեպքում չի կարող հարցը լուծված համարվել:

Ուստի՝ ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական հաղթանակ ընկալողները պարզապես կդառնան Ավարայրի բարոյական ու կործանարար «հաղթանակների» հերթական հետեւորդները:


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.