Ցավով տեղեկացա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված մահափորձի մասին եւ ցանկանում եմ իմ վրդովմունքը հայտնել այդ կապակցությամբ:
Եթե կատարված դեպքն իրոք մահափորձ է, մահափորձ մի մարդու հանդեպ, ով ուժերի ներածին չափով ամեն բան անում է հայի Հոգում արթնացնելու իր ինքնության հանդեպ եղած հպարտությունը, ցուցանում է մեզ 2000 տարի մեզնից խլված մեր իրական Հավատքին վերադառնալու ճանապարհը, հաշտեցնում է մեզ մեր կողմից ուրացված մեր հզոր Հայ Աստվածների հետ, եւ այսքանից հետո Անկախ համարվող Հայաստանում այսպիսի մի մարդու հանդեպ, ով նաեւ եղել է ազատամարտիկ, օրը ցերեկով մահափորձ է իրականացվում, նշանակում է՝ հիվանդ է ազգն ու պետությունը, հիվանդ՝ անբուժելի հիվանդությամբ:
Նշանակում է՝ դեռ գործում է այն հրեշավոր «մսաղացը», որին վերջին 20 տարիներին այս ու այն կերպ զոհ դարձան բազմաթիվ նվիրյալ զավակներ:
«Ավտովթարների» միջոցով կազմակերպված հաշվեհարդարները գալիս են դեռ Խորհրդային տարիներից, որոնք նոր թափ ստացան վերջին 20 տարում: «Անցանկալի» մարդկանց կյանքեր խլելու ծանոթ «ձեռագիր», որն առավել քան նողկալի է մեր օրերում…
Դատապարտում եմ կատարված հանցագործությունը:
Թող անիծյալ լինի այն երկնող ուղեղն ու կատարող ձեռքը:
Թող Աստվածներն Հայոց օգնական լինեն Արմեն Ավետիսյանին: Մեր խնդրանքն առ Աստվածներ թող լսելի լինի եւ արագ ապաքինվի Արիացի Հայորդին…
Սվետլանա Մարգարյան
Բելգիա
6.05.2009թ.
«Լուսանցք», թիվ 18 (104), 2009թ.



