Այնուամենայնիվ, ՀԱՀ խորհուրդը իր այն համակիրներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում, կոչ է անում մինչեւ վերջին պահը արդարորերն հետեւել նախընտրական եւ հետընտական գործընթացներին՝ իրենց տեղամասերում պաշտպանելով արդարությոնն ու ճշմարտությունը:
ՀԱՀ խորհուրդը կոչ է անում նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մանակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ «մարտիմեկյան դեպքերի» կրկնությունից եւ քաղաքական պայքարը շարունակել միմիայն քաղաքական դաշտում:
Դիմում ենք Երեւանի ընտրողներին՝ ընտրություններից հետո հեռու մնալ քաղաքական սադրանքներից եւ չդառնալ գործիք իշխանական կամ ընդդիմադիր ուժերի եւ նրանց օտարերկրյա հովանավորների ձեռքին:
ՀԱՀ խորհուրդ՝
1. Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
2. Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ)
3. Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)
4. Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար)
5. Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ)
6. Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)
7. Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար)
8. Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ)
9. Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ)
28.05.2009թ.



