Հարցն ուզում ենք երկրորդել, երրորդել եւ… այդպես շարունակ:
Ըստ այդմ, պարզապես կհնչեցնենք որոշ հարցադրումներ, որոնց պատասխանն ավելի շատ ակնկալում ենք մասնագետներից, ոչ թե գործարանի ղեկավարությունից (վերջինիս «տեսակետը» մամուլում հայտնվել է):
1. Բռնկված հրդեհի հետեւանքով վտանգավոր արտանետումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
2. Ո՞րն է հրդեհի բռնկման իրական պատճառը:
4. Գործարանի հիմնական սեփականատեր բրիտանական ընկերությունը ցայսօր ի՞նչ ներդրումներ է արել գործարանում:
5. Ի՞նչ պարբերականությամբ է ստուգվել «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը:
6. Հրդեհի բռնկման գործում հնարավո՞ր է արհեստական միջամտության տարբերակը:
7. Այս պահին գործարանում արտադրության ժամանակ վտանգ կա՞, թե՞ ոչ:
8. Ինչու՞ գործարանի շրջակա միջավայրի դիտարկումը հենց նույն՝ հրդեհի բռնկման օրը չի արվել:
9. Մասնագիտական քննությունը լույս սփռե՞լ է գործին:
10. Սեփականատերը հետաքրքրվե՞լ է գործարանով:
11. Գործարանում կարգապահական մակարդակն ի՞նչ աստիճանի է դրված:
12. Ինչի՞ հետեւանք էր երկու տարի առաջ կոլեկտորային համակարգում բռնկված հրդեհը:
13. Այս տարվա հրդեհից հետո ինչու՞ են տարբերվում բնապահպանների եւ բնապահպանական պետական տեսչության տեսակետները:
14. «Նաիրիտ»-ի զարգացման ծրագիրը շարունակվելու՞ է, թե՞ ոչ:
Անի Մարության
«Լուսանցք», թիվ 20, 2009թ.



