Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Ռուսաստանի Դաշնությունից մի խումբ հայեր գրում են. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Ի՞նչ է, մաքուր մարդիկ մեր երկրում տեղ չունե՞ն: Մենք երեւանաբնակ ենք, այստեղ ենք ժամանակավորապես: Արտագնա աշխատանքի ենք եկել: Չորս ընկեներով մեկի տունն ենք վերանորոգում, հետո պարզվեց, որ հին հավատի հետեւորդ է, ինչպես ինքն էր ասում՝ ստարովեր… Արմեն Ավետիսյանի հետ կապված դեպքի մասին նրանից իմացանք: Անասելի կատաղած էր այդ օրը, ասաց՝ մեր երկիրը մի Արմեն Ավետիսյան ունենա, ծայրամասերն այլազգիներով չենք բնակեցնի: Դուք ունեք, չեք հասկանում, մարդու ուժը չեք օգտագործում: Ազգային հպարտությունս շարժվեց. դե, գիտենք, քաղաքական գործիչ է, հայտնի է աղմկահարույց բացահայտումներով, նաեւ պատժվեց դրա համար, բայց ինչու՞ էր օտարն այդքան ջղայնացած: Պարզվեց, անձամբ է ճանաչում Արմեն Ավետիսյանին, շատ երկար զրուցել են ու… ստարովերը հասկացել է, որ Արմեն Ավետիսյան քաղաքական գործիչը շատ ավելի լուրջ գործ է անում, քան կարող են պատկերացնել նրա գործընկերները: «Ձեր Արմենը փորձում է ազգին վերադարձնել կորցրածը՝ Աստվածներին, հզոր հավատքը, ուժը երբեմնի, հիշեցնել Առաքելությունը… Ձեր Արմենը ազգայնականության խորքային իմաստն ունի իր երակներում ու տարբերում է այն խուժանությունից՝ ազգայնամոլությունից, սքինհեդությունից, դե այն ամենից, ինչ այսօր մեր իշխանություններն անում են օտարազգիների գլխին՝ իբր հայրենասերների միջոցով… Մեր «հայրենասերների» հայրենիքը Մոսկվան է, իսկ իմ երկրի ծայրամասերը բնակեցված են ոչ ռուսներով… Ձեր Արմենը գիտի՝ ինչ է անում»:

Ամբողջ գիշեր չքնեցինք, պատմում էր Արմենից, Գառնիից: Հետո հանկարծակի վեր ելավ ու զանգահարեց Երեւան՝ Արմենենց գրասենյակ, այդտեղից ասացին, որ իրենց առաջնորդը կամաց-կամաց կազդուրվում է: «Դեւ ուրեմն, փառք Հայ Աստվածներին»,-ասաց ու մնաց գիշերելու հենց մեզ հետ՝ վերանորոգման մեջ գտնվող իր տանը…

«Լուսանցք», թիվ 21 (107), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.