Հայ քահանաներին սպանու՞մ են

Արդեն երկու օր լրատվամիջոցները խոսում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հունիսի 9-ին հայտնաբերված մի հայ քահանայի դիակի մասին: Մահացած հոգեւորականը 34-ամյա Արմեն Խաչատուրյանն է: Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է սանդղավանդակում. «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել». սա է ոստիկանության խոսնակի տեսակետը:

Ուշադրություն դարձնենք՝ երուսաղեմական կողմը նշում է՝ ամենայն հավանականությամբ:

Փոխարենը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել է, որ Արմեն Խաչատուրյանը հանկարծամահ է եղել վերնատան մատուռի մեջ, հետո թե՝ «ներկայումս մարմինը փոխադրված է Թել Ավիվ, ուր համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո մեզ կտեղեկացնեն մահվան պատճառը»:

Հիմա՝ Թել Ավիվից դեռ պատասխան չստացած, ինչու՞ է Մայր աթոռի տեղեկատվկան համակարգը համոզված, թե հանկարծամահ է եղել: Փոխարենը ինչու՞ չի պահանջում ու հրապարակվ հայտարարում, որ հետամուտ է լինելու մահվան պատճառի բացահայտմանը…

Ի դեպ, Արմեն Խաչատուրյանը 8 տարի առաջ Հայաստանից փոխադրվել է Երուսաղեմ եւ ծառայել է իբրեւ վանական ու հոգեւոր աստիճան չի ունեցել:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք», 22 (108), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.