Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով: ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-21-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահի դեմ կռիվ էր մղում, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար ու, ի դեպ, իրենց գործը պատվով արեցին:
Մեր Աստվածների զորակցությամբ ոչ մեկի ջանքն իզուր չանցավ: Մայիսի 21-ին Արմեն Ավետիսյանը տեղափոխվեց պալատ՝ գտնվելով բժիշկների խիստ հսկողության ներքո: Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլատրեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում:
Քաջառողջություն ենք մաղթում ՀԱՄ առաջնորդին՝ ցանկալով շուտափույթ վերադարձ աշխատանքային բնականոն ռիթմի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր զորակցեցին մեզ այս օրերին:
«Լուսանցք», 22 (108), 2009թ.



