Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին (տես «Լուսանցք»-ի նախորդ համարները):
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով: Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլատրեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում:
Ի զորակցություն Արմեն Ավետիսյանի, մենք տպագրում ենք խմբագրության փոստից մի նամակ, որ մեզ է ուղարկել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի, ով խնդրել է չգրել իր անուն-ազգանունը. «Ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է կատարվում դեպի Սպիտակավոր՝ Նժդեհի գերեզմանին:
Արդեն երրորդ տարին է գնում եմ Սպիտակավոր եւ երբեւէ որեւէ քաղաքական գործիչ այնտեղ չեմ տեսել՝ բացառությամբ Արմեն Ավետիսյանի: Այս տարի նա չէր եկել՝ հանրությանը հայտնի պատճառով: Բայց… ամենաներկան հենց նա էր… Գուցե որովհետեւ Սպիտակավոր եկածները հենց խմեցին ու մոռացան, թե ուր են եկել, մենք ընկերներով հիշեցինք Արմեն Ավետիսյանի պահվածքը ու նախորդ տարվա նրա երկար զրույցը մեզ հետ: Մենք շուտ ապաքինում ենք մաղթում նրան: Բայց այս անգամ կտեսնվենք մինչեւ հաջորդ հունիսի 17-ը: Շատ հարգելի Ավետիսյան, Դուք շատ բան ունեք մեզ սովորեցնելու, նաեւ այն, թե ինչպես պիտի հարգել մեր փառահեղ նախնիներին՝ առանց պոռոտախոսելու…»:
Մեր փոստից
«Լուսանցք», 23 (109), 2009թ.



