Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Խմբագրությունը նամակ է ստացել ԱՄՆ-ից՝  Արտավազդ Ավագյանից, ով «Լուսանցք»-ի ընթերցողներին առավելապես հայտնի է «աշխարհի գաղտնի կառավարության» մասին պատմող իր հոդվածներով: Ա. Ավագյանը իր զորակցությունն է հայտնում Արմեն Ավետիսյանին՝ մաղթելով նրան այնքան շուտ ապաքինում, որ չարը զարմանքից շփոթվի: Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին հղել է հետեւյալ նամակը. «Լսե՞լ եք Երեւանում հայորդի Արմեն Ավետիսյանի վրա կատարված զազրելի հարձակման մասին: Եթե նա մահանար, նրա արյունը կմնար աշխարհի ամենակոռումպացված դավաճան ղեկավարների խղճի վրա: Ես 91 տարեկան եմ: Նժդեհին հանդիպել եմ 1933թ.: Նա իսկական հայ էր…»:
Ի դեպ, նշենք, որ Արմեն Ավետիսյանին իրենց զորակցությունն են հայտնել նաեւ ՀՀ-ում ԻԻՀ  եւ ՌԴ դեսպանություններից եւ այլն:
Խմբագրությունը նամակ է ստացել Իսպանիայից. «Մենք հայ-արիների կայքի՝ www.hayary.org.-ի  մշտական այցելուներից ենք: Կարող ենք ասել՝ նաեւ հիմնական այցելուներից: Դրա շնորհիվ ամեն օր, ամեն շաբաթ տեղեկանում ենք, թե ինչպես է Արմեն Ավետիսյանը, ովքեր են աջակցում նրան: Մենք Բարսելոնայում ենք ապրում: Մեր դռկիցները ասում են, որ իրենք բասկեր են ու գիտե՞ք, շատ համակիր են Ավետիսյանի գործունեությանը: Ասում են, որ նրա հետ անձամբ ծանոթանալու համար անգամ Հայաստան կգնան: Մեզ համար պատիվ է, որ մեր հային այստեղ էլ գիտեն: Շուտափույթ առողջություն Արմեն Ավետիսյանին»:   

Նամակներից ծաղկաքաղը՝
Անի Մարությանի

«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.