Թիվ՝ 13794
03/07/2009թ.
(ոչ պաշտոնական թարգամանություն)
Ստորեւ ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության տասներորդ նախագահական ընտրությունների մասին որոշ օտարեկրյա պաշտոնյաներին եւ ԶԼՄ-ներին տրված պատասխանները:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
հասարակայնության հետ կապերի բաժին
–Համաձայն նախագահական ընտրությունների մասին օրենքի, թեկնածուների ներկայացուցիչներից բացի, 14 հոգի, ներառյալ՝ Պահապան խորհրդի, ներքին գործերի նախարարության, դատախազության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներն ու դիտորդները, մասնավորապես մի քանի հոգի՝ տարբեր հայեցողություն եւ կողմնորոշում ունեցող տեղացի վստահված անձինք, ներկա են լինում ընտրատեղամասերում, գործադիր շտաբներում եւ ձայների հաշվարկի ժամանակ: Հետեւաբար ընտրությունները վերահսկելու կառուցվածքը օժտված է բազմաշերտ մեխանիզմներով եւ նախատեսված է այնպես, որ ցանկացած տեսակի կեղծիքի եւ խախտման հնարավորությունը հասցվում է նվազագույնի եւ, իմիջիայլոց, Սահմանադրության 99-րդ եւ 118-րդ հոդվածների համաձայն, Պահապան խորհուրդը իրավասու եւ օրինական ատյանն է ընտրությունները վերահսկելու եւ թեկածուների բողոքները քննելու համար: Հետեւաբար, քաղաքացիական իրավունքների վերականգնման միակ ճանապարհն է դիմել օրենքին, այլ ոչ թե խրախուսել խռովարար մոտեցումները, որոնք հակասում են երկրի Սահամանադրության ոգուն եւ առաջացնում են անկայունություն եւ բնակչության ու հասարակության անդորրի խաթարում:
– Ընտրությունների կեղծված եւ ներկայացում լինելու ներշնչանքը, որը բարձրացվել է որոշ արտաքին լրատվամիջոցների եւ պաշտոնյաների կողմից, համարում ենք քաղաքական շահարկում, որոշակի վիրավորանք Իրանի ժողովրդի գիտակցության նկատմամբ եւ մի տեսակ բացահայտ միջամտություն այլ երկրների ներքին գործերին, որը դեմ է միջազգայնորեն ընդունված չափանիշներին, ժողովրդավարական սկզբունքներին եւ նորմերին: Խորհուրդ ենք տալիս, որ ժողովրդավարական արժեքներ քարոզող արեւմտյան լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հարգեն Իրանի հասարակության եզակի ընդունակություններն ու ժողովրդավարական արժեքները:
–Ըստ ժողովրդավարության ու այլոց իրավունքները հարգելու մասին ներքին օրենսդրության, այդ թվում սահմանադրության 27-րդ հոդվածի, յուրաքանչյուր հավաքի անցկացումը ազատ է, պայմանով, որ նրա մասնակիցները զենք չկրեն եւ իսլամական հիմունքները չխախտեն, բայց պետք է ունենալ պաշտոնական ատյանների թույլտվությունը: Այս ուղղությամբ ԻԻՀ կառավարությունը հանդուրժելով անցկացված բողոքի խաղաղ ցույցերը, ջանքեր գործադրեց առավելագույն զսպվածությամբ վերաբերվել ցուցարարներին, այն աստիճան, որ սույն հանդուրժողականության հետեւանքով մինչ այժմ իրավապահ ուժերից սպանվել են 7 մարդ եւ 400 ոստիկան եւս խռովարարների հարձակումների հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ եւ միլիարդավոր ռիալների վնաս է հասցվել բանկերին, ավտոբուսների ու մետրոյի կանգառներին, մզկիթներին, մարդկանց բնակարաններին ու խանութներին: Սակայն, ըստ հասարակության անվտանգության պահպանման օրենքի, որի ապահովումը յուրաքանչյուր կառավարության սկզբնական պարտականություններից է, խռովարարների եւ այն մարդկանց հետ՝ որոնք ձեռնամուխ են եղել հասարակական գույքի հրկիզմանն ու ավերմանը եւ հարձակվել են անպաշտպան քաղաքացիների վրա, ցուցաբերվել է օրինական վերաբերմունք զուգորդված իսլամական կարեկցանքով:
–Ըստ նախագահական ընտրությունների վերաբերյալ 80-րդ հոդվածի, այն անձինք, որոնք ընտրության անցկացման հետ կապված ունեն բողոքներ, պետք է 3 օրվա ընթացքում դիմեն գործադիր շտաբներ կամ Պահապան Խորհուրդ: Ուստի իրանցի պաշտոնյաները, ընտրությունների արդյունքներին վերաբերող ցույցերի ժամանակ ի սկզբանէ մշտական բանակցությունների մեջ են գտնվել բողոքողների եւ հատկապես նախագահի մյուս թեկնածուների հետ եւ խրախուսել նրանց, որպեսի օրինական ուղիներով հետամուտ լինեն իրենց բողոքներին: Այս ուղղությամբ 3 բողոքող թեկնածուներն էլ ուղղել են իրենց բողոքները Պահապան Խորհուրդ եւ սույն Խորհուրդն էլ երկարաձգելով օրինական ժամկետը, սկսել է անհրաժեշտ ուսումնասիրությունները եւ վերջերս, պատահական հիմունքով քվեների 10% վերահաշվարկման նպատակով կազմվել է հատուկ հանձնաժողով բաղկացած անկողմնակալ ներկայացուցիչներից, հարգված անձանցից եւ իրավա-քաղաքական ոլորտի անկախ անհատականություններց հետեւյալ կազմով՝ դոկտոր Ալի Աքբար Վելայաթի, Հոջաթօլէսլամ Դորի ՆաջաՖաբադի, Ղոլամալի Հադադ Ադել, Հոջաթօլէսլամ Ռահիմյան, դոկտոր Գուդարզ ԷՖթեխար Ջահրոմի եւ Հոջաթօլէսլամ Աբու Թորաբի, որպեսզի թեկնածուների, այս հատուկ պատվիրակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ սկսեն ձայների վերահաշվարկը եւ ստացված բողոքներրի քննարկումը ու արդյունքը հայտնեն բոլորին:
Նեդա Աղասոլթան անունով տիկնոջ սպանության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նա չի սպանվել խռովությունների ժամանակ, նկարահանման տեղանքն էլ հեռու է հանրահավաքների անցկացման վայրից, օգտագործված փամփուշտը չի պատկանում երկրի որեւէ իրավապահ մարմնի զենքերին եւ տարածքում նկարահանման համար օգտագործված տեսախցիկները եւ այլ փաստարկները բազմաթիվ կասկածներ են առաջացնում, որ այս չափազանցված ցուցադրությունը ագիտացիոն եվ ոչ պրոֆեսիոնալ բնույթ ուներ եւ պատրաստվել ու նկարահանվել էր հատուկ դիտավորությամբ, դեպքի հետազոտությունը շարունակվում է:



