Վերջերս Հայաստանում հերթական անգամ հայտնաբերվել է մի հնավայր, որտեղ ամփոփված մարդկային, կենդանական կմախքներն ու հին իրերը եւս մեկ անգամ ապացուցում են արիական քաղաքակրթության գոյությունը եւ այն, որ արիացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հակոբ Սիմոնյանը շարունակեց. «Արիացիների ամենահիմնական կռվանը ընտելացված ձին է, պեղումները վկայեցին ձիու զոհաբերություններ, ձին ռազմի նպատակով օգտագործելու լավագույն փաստեր կան: Մինչեւ հիմա գերիշխող է շարունակում մնալ այն տեսակետը, որ այս տարածքների բնակիչները եղել են խուրիներ, ինչը հիմնազուրկ տեսակետ է: Իմ խնդիրը ոչ թե հարցի քաղաքականացումն է, այլ՝ իրականության բացահայտումը, եւ եթե փաստերը վկայում են, որ այստեղ բնակվել են արիացիներ, ապա մեր պարտքն է այդ մասին տեղյակ պահել հանրությանը»: - Շատ հասարակ, եթե առաջին ժողովուրդն ես, որ հավակնում ես ունենալ ձիաբուծության հայրենիք, արիացիների հայրենիք, ապա դա ցույց է տալիս, որ մենթալիտետը ազգի երկրաչափական պրոգրեսիայով կարող է աճել: Պատահական չէ, որ ցանկացած նման հրապարակում Ադրբեջանում փորձում են մրոտել: Այնուհետեւ հաղորդման ժամանակ լրագրողը իրավամբ նկատեց, թե Արիական ծագման կողմնակիցները ընդդիմություն ունեն ոչ միայն դրսում, այլեւ այստեղ՝ արիացիների նախահայրենիքում: Հակոբ Սիմոնյանի խոսքերով, հիմնական ընդդիմախոսները նրանք են, ովքեր առաջնորդվում են քարացած տեսակետներով: Խնդիրը դրված է հետեւյալ սկզբունքով. տեսակետների բախումը թույլ չի տալիս, որ վերջնականացվի Հայ ժողովրդի պատմության 1-ին հատորի կարեւոր հրատարակությունը: Հնագիտությունը, ի տարբերություն պատմագրության, օբյեկտիվ գիտություն է, եթե մենք այսօր գտնում ենք ընտելացված ձիու ոսկորներ, ապա այլեւս ոչ ոք դրա դեմ ոչինչ ասել չի կարող: Լրագրողի մեկ այլ դիտարկմանն ի պատասխան, թե աշխարհում հետաքրքրիր միտում է նկատվում՝ բոլոր ժողովուրդները փորձում են իրենց մեջ արիական ծագման հետքեր գտնել եւ նախահայրենիքն էլ փնտրել իրենց երկրում, Հակոբ Սիմոնյանը պատճառն է բացատրում. - Արիացիները իրենց ձիերով եւ զենքերով նվաճեցին ողջ աշխարհը: Արիացիները աշխարհի շարժիչ ուժն են: Թուրքմենները մեծ փողեր են ծախսում, ընդ որում նախագահի հովանավորությամբ, որ ապացուցեն, որ իրենց երկիրը արիացիների նախահայրենիքն է: Դա այնպիսի մի գայթակղիչ կռվախնձոր է, որ ամեն մեկն ուզում է դրա տերը լինել: Եթե զինվորը գիտի, որ ինքը մի ազգի մասնիկ է, որի առաջ ժամանակին դողացել է ողջ աշխարհը, նա ավելի քաջաբար կկռվի: Այնուհետեւ լրագրողն անցում է կատարում. «Եթե հնէաբանները փորձում են ունենալ փաստեր, ապա մեր երկրում գործող Հայ Արիական Միաբանությունը փորձում է փաստին ազգային ինքնորոշման անձնագիր տալ: Ի՞նչ բարոյական խնդիր է լուծում հայի համար արիականությունը»: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ընդգծում է. «Արիական առաքինությունը այսպես է ասում, թե ամենագլխավորն այն է, որ մարդը ստեղծված է Տիեզերքի Արարչի կողմից եւ ծառայում է արարչական համակարգին՝ տիեզերակարգին՝ այդպիսով այդ համակարգի ամենաբարձրագույն մասնիկը երկրում տեսնելով սեփական ազգը, սեփական ազգի արարման վայրը՝ հայրենիքը, այստեղից բխող բոլոր հետեւանքերով»: Լրագրող՝ - Պարզվում է՝ լինել արիացի, նշանակում է լինել հեթանոս: Եվ իսկական հայ արիացու հոգեւոր կենտրոնը պետք է լինի ոչ թե Մայր աթոռ սբ. Էջմիածինը, այլ՝ Գառնո հեթանոսական-արիական տաճարը: Արմեն Ավետիսյան՝ - Այո, փորձում ենք Գառնին դարձնել համաարիական կենտրոն, նախ՝ տարածաշրջանում: Մենք համագործակցում ենք այլ երկրների արիական կառույցների հետ՝ Ռուսաստանի, սլավոնական երկրների, Իրանի եւ այլն: Լրագրող՝ - Այս ամենի նպատակը Հայաստանի կշիռը բարձրացնելն է՝ պարզվում է: Այսպիսի գաղափարախոսության հիմքի վրա կառուցված արիականության տեսությունը հիմա արդեն կարելի է հասկանալ, թե ինչու՞ քրիստոնյա Հայաստանում մեծ ընդդիմության է հանդիպում: Չնայած, որոշ դեպքերում «ընդդիմություն» բառը մեղմ է գործածված: Տեղին կլիներ ասել՝ «կուրծք ծեծելով ու ամեն գնով հակառակվող ընդդիմախոսներ»: Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը նույն հաղորդման ժամանակ թե (մեջբերումը տառացի է – Հ. Թ.)՝ «Այդ ամենը (պեղումները) բավարար չեն նման բան հայտարարելու համար: Անգամ եթե թաղման ծեսը նման է արիական թաղման ծեսին, իհարկե չեմ հասկանում՝ ինչ է նշանակում արիական թաղման ծես, լավագույն ընտելացված փաստեր ունենք, դա դեռ չի նշանակում, թե արիացիներն են ընտելացրել (զգացվում է չէ՞, որ շնչակտուր ու առանց կապակցված խոսքի «ընդդիմախոսում» է – Հ.Թ.): Կամ ձիու վրա նստած արիացու կերպարը, այդ հեքիաթը վաղուց գիտությունը մերժել է: Այսինքն՝ արիացիներն այդպես չեն աշխարհով մեկ տարածվել: Մենք խոսում ենք հնդեվրոպացիների՞ մասին, թե՞ հնդիրանացիների մասին: Դրանք տարբեր բաներ են: Ես պարտավոր չեմ հավատալ ինչ-որ գտածոյի, որին կարելի է տալ տարբեր բացատրություններ, իսկ ա՛յ պատմության քննությունը բռնած փաստերին պարտավոր եմ հավատալ: Ես հավատում եմ մեր պատմիչներին: Ես հավատում եմ ավելի շատ այն ժամանակվա իրանցիներին: Ոչ մի հայ պատմիչ մեզ արի չի համարել: Գումարած՝ մենք գիտենք, որ կա Իրան եւ անիրան: Իրանը հենց արիական աշխարհն է: Անիրանը՝ ոչ արիական աշխարհն է: Ինչու՞ պիտի չհավատանք նրանց, այլ հավատանք չգիտեմ ինչ թերի տվյալներից բխող դատողությունների: Ես հավատում եմ Խորենացուն: Խորենացին ասում է, որ մենք Հայկի զավակներն ենք: Հայկը երբեք արի չէ: Ժամանակավրեպ է եւ վաղաժամ է այդպիսի հարցերը բարձրաձայնել եւ քննարկման առարկա դարձնել»: Եթե մի կողմ թողնենք Արմեն Ավետիսյանի կարծիքը (չնայած նա հայոց պատմությունը մեր բազմաթիվ պատմաբաններից ավելի լավ գիտե եւ ճանաչվում եւ ընդունվում է նաեւ այլազգի արիացիների կողմից), ապա հասկանալի է դառնում, որ հնէաբանը հավատում է իր տեսածին, փաստին, իրականությանը, իսկ պատմաբանը՝ իրեն ֆինանսավորողին, ովքեր հիմնականում դրսից են: Մեր պատմաբաններից շատերը բարզապես պատմաանբաններ են ու ծախու գրչակներ, եւ դա այլեւս գաղտնիք չէ: Ասածիս ամենանոր վկան հայագիտության շուրջ ընթացող վերջին իրադարձություններն են, թե ինչպես են մեր պատմաբանները օտարի տված փողերով հայերին նույնիսկ եկվոր համարում իրենց հայրենիքում… էլ ուր մնաց արիացի համարեն: Իսկ, ասենք, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանի իմացությունը եւ գիտական կոչումը խիստ կասկածելի են, քանզի քրիստոնյա եկեղեցականներն աշխարհի ամենահայտնի գրաքննիչներն են եղել (եւ առ այսօր էլ այդպիսին են) եւ գրված պատմությունը կտրատել են ու համապատասխանեցրել իրենց տեսակետներին, ուր մնաց թե արիական ձեւակերպումները հանդուրժեին… Մեր շատ պատմիչներ միայն տողատակերով են դա կարողացել անել: Իսկ հաճախ էլ քրիստոնյա կտրտողների աչքից բախտի բերմամբ վրիպել եւ մեզ են հասել արիականության մասին որոշ տեղեկություններ… Օրինակ, ըստ պատմահայր Խորենացու նկարագրության ու ժամանակագրության, Հայոց աշխարհը եւ նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. «Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…»: Վստահ ենք՝ «արիական բարք»-ը նաեւ Հայկ Նահապետին եւ այլ մեր այլ հզոր նախնյաց է վերաբերում եւ ոչ թե պարսիկների կամ այլոց համար է գրել Խորենացին, որի պատմությունից տասնյակ նման ձեւակերպումներ են հանվել կղերականների կողմից: 1700 տարի եղծվել է հայոց պատմությունը, ավերվել են տաճարներն ու այլ հրաշագեղ կոթողներ: Իսկ պատմահայրն իր «Ողբն» ավարտում է հետեւյալ խոսքերով. «Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն»: Ինչքան էլ օտարներն ու օտարահպատակները փորձեն հեռացնել մեզ մեր արմատներից, ակունքից, չի՛ ստացվելու: Ի վերջո մեր հայրենիքը, արիացիների նախահայրենիքը Հայաստան երկիրն է՝ Արարատյան լեռնաշխարհը, եւ մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր առաքելությանը, որից հրաժարումն էլ դարձել է մեր անհաջողությունների ու դժբախտությունների պատճառը:
Հայկ Թորգոմյան Հ. Գ. – Ներկայացնում ենք որոշ փաստաթղթեր, որոնց նմանները շատ կան եւ որոնք տարիներ առաջ հրապարակել է Հայ Արիական Միաբանությունը: Սրանք հավաստում են, որ այսօր էլ մեր երկրում ըստ էության չի ընկալվում արիական տեսությունը եւ դրա կարեւորությունը: Իսկ չգիտակցելը տգիտության պես մի բան է ու վտանգավոր հետեւանքներ է պարունակում: Շուտով այս տեսությունը կքայլի աշխարհում, իսկ մենք, ինչպես հաճախ, կվազվզենք նաեւ դրա հետեւից… բայց երրորդական դերում: * * * ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին ՀՀ Հայ հասարակական, քաղաքական ուժերին Հարգարժան հայորդիներ-արորդիներ. Հայ ցեղն իր ծագմամբ ծառարմատ է՝ արիական՝ հնդեվրոպական ազգերի համար, իսկ Հայք-Հայաստանը՝ Բնօրրան: Մենք՝ հայերս, քաղաքակրթությունների երկխոսության մեջ ունենք հիմնարար ու հավիտենարժեք մոտեցումներ, որոնք եւ՛ բնա(տիեզերա)գիտական են, եւ՛ պատմա-աշխարհագրական, եւ՛ ազգային-իմաստասիրական(էաբանական), եւ՛ բարոյա-հոգեբանական, եւ՛ հոգեւոր-մշակութային, եւ՛ կացութաձեւային: Հայ Արիական Միաբանությունն իր գործունեության ընթացքում բազմիցս կարեւորել է այս հանգամանքը, սակայն, բոլոր փորձերը՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ դարձնել ազգային-պետական ներքին քաղաքականության հիմք, ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ արտաքին, ձախողվել են, ավելին՝ մեր նկատմամբ կիրառվել է չեզոքացման քաղաքականություն: Այսօր աշխարհի ավելի քան 200 պետություններում (հինգ մայրցամաքների) շուրջ 150 արիածին ազգեր ու ժողովուրդներ են բնակվում, որոնք հետզհետե խորանում են իրենց ծագումնաբանության մեջ, որը նոր ուղղություն է բացում նրանց ազգային-պետական քաղաքականության հայեցակարգում, ռազմավարության մեջ: Մենք արդեն քննարկման դրված ազգային անվտանգության նախագիծ-հայեցակարգի մեջ նույնիսկ ԱԶԳ հասկացությունը չենք կարեւորել եւ հայ ազգի, նրա բնօրրան-հայրենիքի, ստեղծած արժեհամակարգի պաշտպանության մասին պարզապես ոչինչ չկա գրված այդ հայեցակարգում: Պետության եռաիշխանական եւ տարածքային-տեղական համակարգերը, կուսակցությունները, եկեղեցին եւ քաղաքացիներն են Մի վերջին անգամ եւս կոչ ենք անում՝ դառնալ դեպի ակունքները, իմանալ ԱԶԳԻ ու ՀԱՅՐԵՆԻՔԻ ծագումն ու առաքելությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ազգովի ինչն ենք պաշտպանելու, ինչից եւ ումից եւ ինչպես ենք զարգանալու սերնդեսերունդ: Այսօր խայտաբղետ այս աշխարհում կարելի է հավերժել միայն ազգային դիմագծով: Արդեն մեծ թափ է ստանում ԱՐԻԱԿԱՆ շարժումը, այն պետական (կամ կիսապետական) ձեւով պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնությունում, Հնդկաստանում, Իրանում, Տաջիկստանում, (նույնիսկ՝ Թուրքմենստանում, Ղազախստանում), Եվրոպայի բազմաթիվ երկրներում, նաեւ ԱՄՆ-ում ( Արդեն երեք անգամ Համասլավոնական Արիական Համաժողովներ են եղել, որին մասնակցել է նաեւ մեր ներկայացուցիչը, ով ընդգրկվել է գործող Խորհրդի կազմում: Այս տարին Տաջիկստանում պետականորեն հայտարարվել է Արիական Մշակույթի տարի եւ սեպտեմբեր ամսին կկայանա միջոցառում՝ արիական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մենք հորդորում ենք՝ հետ չմնալ այս զարգացումներից, օժանդակել մեզ, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի ներկայացնել ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ամենուր: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ԱՐԻԱԿԱՆ առանցք՝ ԳԱՌՆԻ տաճար կենտրոնով: Մեկ-երկու լուրջ միջոցառմամբ այս հարցը կվերածվի տարածաշրջանային (այնուհետ՝ համաշխարհային) քաղաքականության: ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ գաղափարական հզոր զենք է՝ պանթուրքիզմի, սիոնիզմի, այլ իզմերի ու կրոնական առճակատումների, ապազգային ու ապաբարոյական տարաբնույթ երեւույթների դեմ:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ * * * ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին ՀՀ Հարգարժան տիարք. ՀԱՄ-ը մեկ անգամ արդեն Ձեզ տեղեկացրել է, որ ս/թ. սեպտեմբերին Տաջիկստանում կկայանա Եվս մեկ նման միջոցառում նախատեսված է Հնդկաստանում՝ ս/թ. հոկտեմբեր ամսին (կցում ենք այդ մասին անգլերեն համառոտ տեքստը): Հնդկաստանի հրավերը (Ռաջ Սինգհ Արիա) արդյունք է Կարեն Ասատրյանի Հնդկաստան այցի, որն ավարտվել է վերջերս: Այս երկու միջոցառումներին մեր մասնակցությունը վստահաբար կամրապնդի հայության դերը աշխարհի բոլոր մայրցամաքներում առկա շուրջ 200 պետություններում բնակվող ավելի քան 150 արիական ծագում ունեցող ազգ-ժողովուրդների շրջանում: Հ. Գ. – Կարծում ենք՝ Դուք կկարեւորեք այս հարցը: Ակնկալում ենք, որ մեր հանդիպման ընթացքում կքննարկենք նաեւ մեր ազգին եւ հայրենիքին վերաբերող այլ հարցեր եւս: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ * * * Արիական լուր Վերջերս Հայաստանում էին Սլավոնա-Արիական 3-րդ Համաժողովի մասնակիցները: Նրանց մեջ էին Սլավոնա-Արիական Խորհրդի անդամներ Սերգեյ Գլազովը (Նիժնի Նովգորոդ, գործարար) եւ ՌԴ-ում Հայ Արիական Միաբանության լիազոր-ներկայացուցիչ Անդրանիկ Աթոյանը, որը նույնպես ընդգրկվել է այդ Խորհրդի մեջ, սակայն, որպես Հայ-Արիացի: Սլավոնա-Արիական վերջին Համաժողովին, որ անցկացվեց Կրասնոդարի երկրամասում, մասնակցել են պատվիրակներ Ռուսաստանի տարբեր մարզերից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Սլովակիայից եւ Հայաստանից (Անդրանիկ Աթոյանը): Բանակցություններ են ընթանում նաեւ մյուս սլավոնական ազգերի ներկայացուցիչների հետ: Սլավոնա-Արիական պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱՄ գրասենյակում, որտեղ էլ ընթացան բանակցությունները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամների հետ: Պատվիրակները ներկայացրեցին սլավոնների Համաարիական պատկերացումները, գաղափարաբանությունը, գործունեությունը: Նման պարզաբանումներ էլ արվեց Արմեն Ավետիսյանի կողմից՝ Հայարիականության տեսանկյունից: Հստակ էր, որ ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ սլավոնաարիացիներն ու հայարիացիները ընկալում են գրեթե նույնապես: Սերգեյ Գլազովը նշեց, որ, իհարկե, կան ռուս-արիացիներ, որոնք գործում են դեռեւս վելիկոռուսական հենքի վրա, սակայն, նմանները հետզհետե կհեռանան Արիական Համակարգից՝ չգտնելով իրենց տեղը, քանի որ նմանները տեղ չունեն մեզանում՝ ինչ ազգի էլ պատկանեն: ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամները մանրամասնորեն ներկայացրեցին Հայ Արիական Միաբանության ավելի քան 12-ամյա գործունեությունը: ՀԱՄ գրասենյակում կայացավ հանդիպում նաեւ Սլավոնա-Արիական Խորհրդի, Հայ Արիական Միաբանության եւ Կողմերն այս համագործակցության մեջ կարեւորեցին իրանական արիական եւ հնդարիական ազգերի, հույների, արաբների մեջ առկա արիական տեսակների եւ եվրոպական արիական ազգերի հետ առնչությունները: Հյուրերը եղան նաեւ Գառնի Հեթանոսական Տաճարում եւ մի քանի օր մնացին Գառնու հրաշագեղ ձորում՝ համատեղ անցկացնելով Յոգայի վարժանքներ: Եղան տիեզերազրույցներ թաքնագիտության (գաղտնագիտության) խնդիրների եւ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ շուրջ: Որոշվեց այցերը դարձնել պարբերական եւ փոխադարձ: Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն «Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.
Վաղուց է ինչ Հայ Արիական Միաբանությունը արիական (ավելի ընդգրկուն՝ հայ-արիական) տեսության մասին խոսում է Հայաստանում եւ արտերկրում: Հայոց ծագումնաբանության եւ Արարատյան լեռնաշխարհի արարչականության մասին խոսել են նաեւ շատ հայ մեծեր՝ տարբեր ժամանակաշրջաններում: Սակայն, պետական կառույցների կողմից այս գաղափարախոսությունը երբեւէ չի օժանդակվել, ավելին՝ հնարավորինս խլացվել է: Պետական այրերը կամ չեն հասկացել արիականության էությունը կամ վախեցել են օտարի ճնշումներից: Երկու դեպքում էլ ունեցել ենք տկար ու վախկոտ իշխանավորներ:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Կատրին Կոլոնան Ֆրանսիայի արտգործնախարար կնշանակվի
- Մեր հասարակությունը այսօր տեսավ երկու իրականությունները, երկու Հայաստանները. Խամոյան
- Ճիշտ չէ, որ ես չեմ խոսում ոստիկանության գործողությունների մասին․ ԵՄ դեսպան
- Ջավադյանին բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը․ ՀՀ նախագահ
- Գերմանիան եւ Կատարը էներգետիկ գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել
- Սուրեն Պապիկյանը պարգեւատրել է 3-րդ բանակային զորամիավորման առավել աչքի ընկած զինծառայողներին
- Կայացել է Արցախի ՄԻՊ առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի 1-ին նիստը
- Ադրբեջանի վարչապետն ընդգծել է առաջընթացի բացակայությունը Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործում
- Կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով
- Աննա Հակոբյանը հյուրընկալել է Լիտվայի նախագահի տիկնոջը
- Սուրեն Պապիկյանը շրջել է մարտական դիրքերում (տեսանյութ)
- Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում. լուսանկարներ (տեսանյութ)
- Սևան, Գավառ, Մարտունի և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն
- Ջավադյանին բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը․ ՀՀ նախագահ
- Այս ցույցերը բոլորովին այլ պատճառ ունեն․ Արման Եղոյան (տեսանյութ)
- Դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը
- Օրացույց․ 20-ը մայիսի. ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանն իր հայտնի հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց (տեսանյութ)
- Կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը