Արցախի անկախության հերթական ամյակը

1991թ. սեպտեմբերի 2-ից անցել է 18 տարի: Արցախ-ԼՂՀ-ի անկախությունն այլեւս փաստ է եւ իրողություն:

Աշխարհասփյուռ համայն հայության համառ ջանքերի արդյունք է այս անկախությունը եւ ցանկացած որոշում` արցախյան անկախությունը բեկանող, անօրեն է եւ անիրագործելի… ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի կողմից նման քայլի դիմելն էլ պարզապես կլինի ազգադավություն:

Տասնյակ հազարավոր հայորդիներ են մասնակցել, նահատակվել ու վիրավորվել այս ազատագրական պայքարում, ազատամարտում, հազարավորներն էլ շարունակում են հայրենակերտման ու հայրենատիրության գործը, եւ ոչ մի պատճառաբանություն չի՛ կարող արդարացնել որեւէ թիզ հայրենյաց հող զիջելը՝ պարտված ու արժանիորեն պատժված թշնամուն:

Ոչ մի ազգ առանց կռվի չի զիջի հողը, իսկ օտարների սին խաղաղության քարոզները միտված են մեզ խաբելուն եւ իրենց ծրագրերն իրականացնելուն:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.



This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.