Թուրքիայում եւ Ադրբեջանում երեխաներին բռնաբարում են

Թուրքիայում հազարավոր երեխաներ ենթարկվում են սեռական ոտնձգությունների: Այս մասին տվյալներ է հրապարակել հենց թուրքական «Milliyet» օրաթերթի կայքը: Սոցիալական ծառայությունների երեխաների պաշտպանության միության (SHCEK) զեկույցի համաձայն, 2001-2006թթ. ընթացքում Թուրքիայում սեռական հարձակման է ենթարկվել 3.858 մանկահասակ երեխա: Ի դեպ, հիշյալ զեկույցը կազմվել է Միավորված ազգերի կազմակերպության երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա:

Զարմանալու ոչինչ չկա. տարեցին, մանկանը, ընդհանրապես մարդուն չհարգելը բնորոշ է թուրք տեսակին. կենդանական աշխարհում գազանի որոշ տեսակներ մեկ շաբաթ հետո անգամ մոռանում են իրենցից ծնվածին ու պատրաստ են շնանալ միմյանց հետ ու հոշոտել միմյանց: Հիմա այս տեսակն ուզում է եվրաընտանիք մտնել, ու մենք էլ հավատում ենք, թե թուրքը փոխվել է, ուրիշ թուրք է ու էլի նման բաներ: Մոռանում ենք, սակայն, որ 20-րդ դարում ցեղասպանություն կատարողին ոչինչ չի խանգարում նույն ոճրագործությունը անել 21-րդ դարում: Աշխարհը միշտ է լուռ…

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով «Ենի Մուսավաթ» թերթին, տեղեկացնում է, որ Ղարադաղի շրջանի դպրոցներից մեկի փոխտնօրենը ձերբակալվել է դպրոցի 14-ամյա սաներից մեկի հետ սեռական բնույթի կապեր հաստատած լինելու համար: Ադրբեջանում սեփական ենթակայության կամ հոգածության ներքո գտնվող անձանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունները սովորական երեւույթ են: Հուլիսի սկբին Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողը ինքնաձիգի կրակահերթով սպանել էր իր մի քանի հրամանատարներին, ովքեր փորձել էին բռնաբարել նրան: Տեղական դիտորդների համոզմամբ, նմանօրինակ հանցագործությունները մնում են անպատիժ, քանի որ մեծմասամբ դրանք երկրում առկա անպատժելիության մթնոլորտի հետեւանք են: Ֆիզուլիի զորամասի միջադեպի առնչությամբ մինչ օրս ադրբեջանցի անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները մտահոգություններ են հայտնում, սակայն պաշտպանության նախարարությունն անգամ հրաժարվում է ծառայողական քննություն նշանակել ու ձերբազատվել պաշտոնական լիազորությունները գերազանցած սպաներից: Ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների մատուցմամբ, նման վերաբերմունքի պատճառն այն է, որ զորամասերի հրամանատարների պաշտոնում, որպես կանոն, նշանակված են երկրի բարձրագույն իշխանության բարեկամներն ու հարազատները, ովքեր անձեռնմխելի են ցանկացած հանցագործությունների պարագայում:

Թյուրքական տարրի՝ հայության հետ անհամատեղելիության մասին շատ է գրվել-ասվել, եւ հիմնավորելու համար էլ հատուկ ջանքեր պետք չեն: Ուստի, որեւէ լուրջ հարաբերություն այս տեսակի հետ միշտ էլ կործանարար է լինելու մեզ համար…

Աստղինե Քարամյան

 

«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.