Մասոնների հերթական խարդավանքը

Մենք բազմիցս անդրադարձել ենք մասոնականությանը: Այս համաշխարհային գաղտնի կառույցը (չնայած արդեն գաղտնազերծվել է շատ բան) շարունակում է օրինական եւ անօրեն ճանապարհներով ազդեցության շրջանակներ որոնել նաեւ Հայաստանում ու Արցախում: Ցավոք, այդպիսի շրջանակներ գտնվում են, քանզի ծախու հոգեբանությամբ եւ անտեղյակությամբ տառապողների պակաս մեզանում չկա…

Հայության մեջ այս կառույցի գաղտնի եւ բացահայտ անդամները թափանցում են քաղաքական, հասարակական, մշակութային, գիտա-կրթական եւ այլ ոլորտներ՝ տարաբնույթ կազմակերպություններում ամրագրվելով: Մասոնները նաեւ նախաձեռնություններով են հանդես գալիս, հատկապես` աղանդավորական, մարդու իրավունքների պաշտպանության, սեռական դաստիարակության եւ նմանատիպ այլ «հանրային» բնագավառներում:

Այն, որ մասոնները թափանցում եւ պառակտում են իրենց ոչ հարմար կառույցները, ընկերությունները, նույնպես հայտնի է, ու կան բազմաթիվ օրինակներ: Եվ ահա ամիսներ առաջ, ըստ լրատվության մեր աղբյուրի, ոմն Սեֆերյան փորձել է Երեւանի հյուրանոցներից մեկում կազմակերպել հայ-արիների հավաք… Այո՛, հայ-արիների: Հետաքրքիր է, որ դա համընկնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ կատարված, այսպես կոչված, վրաերթի եւ հիվանդանոցում եղած ժամանակահատվածում… Ուշագրավ է նաեւ այն, որ աղանդավորական մորմոնները Հայաստանում ստեղծում են «Նժդեհ» անունով խումբ, իսկ մասոնականները փորձում են ավելի առաջ գնալ` ստեղծել հայ-արիների խումբ…Եթե այդ ոմն Սեֆերյանը մեզ վաղուց հայտնի մասոնն է, ով Հնդկաստանում ՀՀ դեսպան է «աշխատել» (մասոնական ծառա է եղել իրականում եւ ամենուր) եւ գործարար է, ապա բոլոր հայերին զգուշացնում ենք հեռու մնալ այս մասոնական խարդավանքից եւ հայ-արիականությունը փնտրել իր իսկական տեղում` արդեն հայտնի Հայ Արիական Միաբանությունում:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 29 (115), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.